• Latest news

Զինվորական հաշմանդամների նոր վերականգնողական կենտրոնի համար 40 մլն դրամ կպահանջվի

23 փետրվարի, 2017  18:42

Առաջիկա ամիսներին Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային համալիրին կից նախատեսվում է նոր վերականգնողական կենտրոն բացել, որտեղ վիրավոր զինծառայողները եւ զինվորական հաշմանդամները կկարողանան վերականգնման փուլ անցնել, նաեւ երաժշտության եւ տեղակատվական տեխոնոլոգիաների դասընթացների մասնակցել:

Հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե առայժմ դժվար է ասել՝ կոնկրետ երբ պատրաստ կլինի նոր կենտրոնը, սակայն նա հույս ունի, որ արդեն այս ամռանն այն կսկսի գործել:

«Այս կենտրոնում մեր զինվորական հաշմանդամները կկարողանան նորմալ պայմաններում վերականգնում անցել: Բացառված չէ, որ մեզ անգամ հաջողվի ոտքի հանել նրանց, ովքեր երկար ժամանակ չեն քայլել»,- նշեց նա՝ հավելելով, որ նոր կենտրոնում վիրավոր զինծառայողներին հասանելի կլինեն վերականգնողական շատ միջամտություններ. «Մենք հազիվ թե սահմանափակվենք այն ամենով, ինչ արդեն ունենք՝ կփորձենք նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել»:

Զինվորական հաշմանդամների եւ վիրավոր զինվորների աջակցության խմբի անդամ Հայկուհի Մինասյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ նոր կենտրոնը կբացվի առաջին հիվանդանոցային համալիրի շենքերից մեկի մի հատվածում: Այդ շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է, սակայն լուրջ վերանորոգման եւ վերակառուցման կարիք ունի. օրինակ՝ հատակը հին է, փայտե, այն անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել, իսկ շենքն ամրացնել: Այդ ամենը կկատարվի Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համագործակցությամբ, որի մասնագետները մոտ ժամանաներս պետք է ամբողջ շենքն ուսումնասիրեն եւ վիճակը գնահատեն: Նախնական տվյալներով՝ շենքի վերանորոգումը մոտ 30-40 մլն դրամ կարժենա: Առաջիկայում նախատեսվում է շենքի վերանորոգման համար դրամահավաք կազմակերպել, մինչ այդ որոշ գումար են փոխանցել  Հայ օգնության միությունը, Ավստրալիայի հայերը եւ ուրիշները:

Հիվանդանոցային համալիրին կից արդեն ոչ մեծ բաժանմունք կա, որտեղ վիրավոր զինվորները վերականգնողական բուժում են ստանում: Նախատեսված է այս բաժանմունքից ամբողջ տեխնիկան նոր կենտրոն տեղափոխել: Հայկուհի Մինասյանը նշեց, որ դրանից բացի, նոր կենտրոնում վիրավոր զինվորների համար կկազմակերպվեն երաժշտության, տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ եւ այլ զբաղմունքներ, որոնք կօգնեն նրանց սոցիալականացման խնդիրների լուծմանը:

Հայկուհի Մինասյանը նշեց, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խոստացել է, որ համալսարանի ամբողջ հզորությունը կծառայի նոր կենտրոնին եւ վիրավոր տղաներին, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց կօգնեն համալսարանի եւ կլինիկայի մյուս մասնագետները: Դրանից զատ, արդեն ինչ-որ բան արվել է զինվորական հաշմանդամների սոցիալականացման մակարդակի բարձրացման համար. ռեկտորը նրանց մարտի 8-ի բացիկներ է պատվիրել, իսկ այդ բացիկների դիմաց վճարվող փողը կփոխանցվի վերականգնողական կենտրոնին: Նախատեսվում է նաեւ բժշկական համալսարանում  վերականգնողական բժշկության ամբիոն բացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է