• Latest news

WADA-ն կարող է կոֆեինը ներառել արգելված նյութերի ցուցակում

4 մարտի, 2017  13:08

Կոֆեինը կարող է 2018 թվականին  ներառվել Միջազգային հակադոպինգային գործակալության (WADA) արգելված ցուցակում: Այս մասին լրագրողներին ասել է Բժշկա-կենսաբանական դաշնային գործակալության ղեկավար Վլադիմի Ույբան:

«WADA-ի սպասվող ցուցակում ներառված է նաեւ կոֆեինը: Եւ եթե այն մտնի արգելված ցուցակ, մենք պարզապես ստիպված կլինենք խորհուրդ տալ հրաժարվել սուրճից եւ կոֆեին պարունակող մյուս մթերքներից ու դեղամիջոցներից: Առայժմ այն ներառված չէ, բայց տեսականորեն դա կարող է տեղի ունենալ նաեւ այս տարի», - ասել է Ույբան:

WADA –ն ամեն տարի թարմացնում է արգելված պրեպարատների իր ցուցակը: 2015 թվականին ցուցակում ներառվել էր մելդֆոնի դեղամիջոցը, ինչից հետո Բժշկա-կենսաբանական դաշնային գործակալությունը դեղամիջոցի ֆարմակինետիկ ուսումնասիրություն էր սկսել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll