• Latest news

Համարձակ մարդկանց ուղեղն այլ կառուցվածք ունի. հետազոտություն

14 մարտի, 2017  17:59

Համարձակ մարդկանց ուղեղի այն հատվածն է ուժեղ զարգացած, որը պատասխանատու է զգացմունքների եւ հասարակության մեջ կապերի համար: Նման եզրակացության են հանգել Տրիեստայի Առաջատար հետազոտությունների միջազգային դպրոցի  (SISSA) իտալացի գիտնականները:

Գիտնականները վիրտուալ հրդեհ են ստեղծել՝ օգտագործելով շատ տպավորիչ վիրտուալ եւ ձայնային էֆեկտներ: Նրանք ցանկանում էին լույս սփռել այլասիրության եւ բարության ծագման վրա: Արդեն այրվող շենքից դուրս գալիս, երբ ուժերը սպառվում էին, փորձի մասնակիցներին խնդրել են կրակից հանել անծանոթ մարդուն, որը վնասվածքների պատճառով ի վիճակի չէ դուրս գալ առանց կողմնակի օգնության եւ մահվան է դատապարտված: Կամավորների 65 տոկոսը օգնել է դժբախտության մեջ հայտնված մարդուն, չնայած սեփական վիրտուալ «ես»-ին սպառնացող վտանգին:

Այլասեր համարձակներից բոլորը հարցաթերթիկում, որը հետազոտության մասնակիցները լրացրել են փորձի սկզբում, գրել են, որ իրենց անհանգստացում է շրջապատողների վիճակը: Ամենագլխավորը, սակայն, այն է, որ այս բարի մարդկանց երկու երրորդը ֆիզիոլոգիապես տարբերվում էր թեկուզ եւ ոչ դաժան, բայց պակաս բարի կամ ոչ այդքան համարձակ մեկ երրորդ մասից: Ուղեղի հատվածներից մեկը, իսկ հատկապես այն, որը պատասխանատու է զգացմունքների եւ շրջապատողների ու հասարակության հետ կապերի համար, նրանց մոտ ավելի ուժեղ է զարգացած, քան սովորական մարդկանց մոտ: Փորձի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի ուղեղը սքանավորվել է բարձրճշգրտության բժշկական սարքավորմամբ:

Իհարկե, չի կարելի փորձը լիովին «մաքուր» համարել, քանի որ համակարգչային ծրագիրը որքան էլ կատարյալ լինի, վիրտուալ հրդեհն, այնուամենայնիվ, իրականից տարբերվում է, հայտնում է Daily Mail-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել