Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Ինչո՞ւ են ժամանակակից երեխաները սկսել ավելի հաճախ հիվանդանալ քաղցկեղով

14 ապրիլի, 2017  10:49

Երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդացածությունը վերջին 20 տարիներին ամբողջ աշխարհում աճել է 13%-ով: Այս մասին ասված է The Lancet Oncology ամսագրում հրապարակված Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության (IARC) զեկույցում:

Համարվում է, որ երեխաները մեծահասակներից ավելի հազվադեպ են հիվանդանում ուռուցքային հիվանդություններով, եւ հաճախ երեխաների մոտ նման հիվանդություները պայմանավորված են ժառանգականությամբ, իսկ կենսակերպն ու շրջակա միջավայրը նվազագույն ազդեցությունն ունեն մանկական օրգանիզմի վրա: Սակայն 1980-ական թվականներից երեխաները սկսել են ավելի հաճախ հիվանդանալ քաղցկեղով: 2000-2010 թվականների ընթացքում 14 տարեկանից փոքր մեկ միլիոն երեխայից 140-ի մոտ բժիշկները քաղցկեղ են ախտորոշել: Սա 13%-ով ավելի է, քան 20-րդ դարում:

Զեկույցի համաձայն՝ մեկ միլիոնից 185 դեռահասի մոտ լիմֆոմա է ախտորոշվել, իսկ 15 տարեկանից փոքր դեռահասների մոտ դեպքերի մեկ երրորդը բաժին է ընկել արյան քաղցկեղին:

Գիտնականների խոսքով՝ մինչեւ 20 տարեկանների մոտ քաղցկեղի դեպքերի թիվը մեծ չի թվում, սակայն քաղցկեղային հիվանդություններով տառապող երիտասարդները հաճախ են մահանում:

Ինչո՞ւ են երեխաներն ու դեռահասները սկսել ավելի հաճախ քաղցկեղով հիվանդանալ: Այս հարցին միանշանակ պատասխան չկա, իսկ կարծիքները տարբեր են: Որոշ մասնագետներ կարծում են, որ աճել է ոչ թե հիվանդացածության, այլ բացահայտման դեպքերի թիվը. անցյալում քաղցկեղի շատ դեպքեր չէին կարողանում ախտորոշել, իսկ հիմա, ժամանակակից սարքավորումների շնորհիվ, ախտորոշումը նոր մակարդակի վրա է հասել:

Այլ մասնագետներ էլ ենթադրում են, որ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների կենսակերպը (ծխել, սխալ սննդակարգ եւ այլն), ինչպես նաեւ շրջակա միջավայրն ավելի մեծ նշանակություն են ունենում երեխաների առողջության վրա, քան ընդունված է համարել: Այս մասնագետների կարծիքով՝ բազմաթիվ ժամանակակից երեխաներ սնվում են վնասակար, պոտենցիալ քաղցկեղածին սննդով, հաճախ են ենթարկվում քաղցկեղածին ծխախոտի ծխի ազդեցությանը, ինչը չի կարող չազդել նրանց առողջության վրա:

Նշենք, որ IARC-ից գիտնականներն իրենց զեկույցում ընդամենն արձանագրել են երեխաների շրջանում հիվանդացածության աճը, սակայն այդ աճին որեւէ բացատրություն չեն ներկայացրել:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ