• Latest news

Ֆիզիկական վարժությունները եւ D վիտամինը սրտի աշխատանքը բարելավում են

29 ապրիլի, 2017  23:38

Վաղուց է հայտնի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության նվազեցման համար D վիտամինի եւ ֆիզիկական վարժությունների օգուտի մասին: Նոր հետազոտությամբ պարզվել է, որ այս երկու գործոնների միջեւ գոյություն ունի ուղիղ համահարաբերակցություն: Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները կարող են մարդու օրգանիզմում D վիտամինի պաշարը մեծացնել: ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի իրականացրած հետազոտությունը հրապարակվել է Endocrinology & Metabolism ամսագրում:

Պարզվել է, որ 2 գործոնների (ֆիզիկական ակտիվության եւ D վիտամինի) համատեղ գործողությունը սիրտ-անոթային համակարգի առողջության վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան դրանցից յուրաքանչյուրի ազդեցությունն առանձին-առանձին:

Մասնագետները վերլուծել են 10,342 մեծահասակների մասին տվյալները, որոնք հետազոտության սկզբում սիրտ-անոթային առողջ համակարգ են ունեցել: Նրանց միջին տարիքը 54 տարեկանն էր: Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների 60 տոկոսը անբավարար ֆիզիկական ակտիվություն է դրսեւորել, իսկ 30 տոկոսը D վիտամինի պակաս է ունեցել (արյան մեջ դրա խտությունը կազմել է 20 նգ/մլ-ից պակաս):

Գիտնականները հետազոտության առաջին փուլում պարզել են, որ ֆիզիկական ակտիվության մակարդակը կապված է արյան մեջ D վիտամինի խտության հետ՝ մարդը որքան շատ վարժություններ է կատարում, այնքան արյան մեջ այս վիտամինի խտությունը բարձրանում է:

Հետազոտության երկրորդ փուլում պարզվել է, որ D վիտամինի ավելի բարձր մակարդակով առավել ակտիվ մասնակիցների շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը մյուսներից ավելի փոքր է: Հետազոտության իրականացման 19 տարում գրանցվել է սրտի եւ անոթների աշխատանքի խանգարման 1800 դեպք, ինչպիսին են սրտի, գլխուղեղի կաթվածները եւ այս պառճառներով մահվան դեպքերը:

Գիտնականները ստացած տվյալները շտկել են՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, կրթությունը, վնասակար սովորությունները, մասնավորապես՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետի առկայությունը, խոլեստերինի մակարդակը, ստատինների ու զարկերակային ճնշման նվազեցման դեղերի ընդունումը եւ մարմնի զանգվածի ինդեքսը: Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցների շրջանում, որոնք արյան մեջ D վիտամինի բավարար մակարդակ են ունեցել եւ հետեւել են ֆիզիկական ակտիվության վերաբերյալ հրահանգներին, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը 23 տոկոսով ավելի փոքր է եղել, քան մյուս մասնակիցների շրջանում:

Մասնագետների կարծիքով՝ ֆիզիկական ակտիվության եւ D վիտամինի մակարդակի միջեւ փոխկապը կախված չէ արեգակնային ճառագայթումից, այլ կարող է պայմանավորված լինել ֆիզիկապես ակտիվ մարդկանց առողջ սովորություններով, նրանց օրգանիզմում ճարպի ցածր պարունակությամբ, ճիշտ սնվելով կամ վիտամինային հավելումների օգտագործմամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է