• Latest news

Արհեստական ինտելեկտը ճշգրիտ կանխատեսում է սրտի կամ գլխի կաթվածի հնարավորությունը

2 մայիսի, 2017  22:35

Նոթինգեմի համալսարանի գիտնականները հիվանդի բժշկական տվյալների հիման վրա արհեստական ինտելեկտին սովորեցրել են հաշվարկել հաջորդ 10 տարում սրտի կամ գլխի կաթվածի առաջացման հավանականությունը: Արհեստական ինտելեկտը ստանդարտ մեթոդների համեմատությամբ ավելի բարձր ճշգտություն է ցուցադրել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում: Հետազոտողները նշել են, որ սրտի եւ գլխի կաթվածների մոտ կեսը տեղի է ունենում ռիսկի խմբում չընդգրկված մարդկանց մոտ:

Ներկայումս ռիսկերի գնահատումը կատարվում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի եւ Սրտաբանների ամերիկյան քոլեջի մշակած հրահանգների համաձայն: Բժիշկները կողմնորոշվում են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին են արյան բարձր ճնշումը, խոլեստերինի մակարդակը, տարիքը, ծխելը եւ դիաբետի առկայությունը, որպեսզի առանձին հիվանդի համար կանխատեսեն սրտի եւ գլխի կաթվածի առաջացման հավանականությունը եւ նրան որոշակի հրահանգներ տան:

Ավելի կատարյալ եղանակ որոնելիս հետազոտող Սթիվեն Վենգը եւ նրա գործընկերները թեստավորել են մի քանի տարբեր համակարգեր՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա: Նրանք օգտագործել են Մեծ Բրիտանիայում ավելի քան 300 հազար հիվանդների տվյալները, որոնք տեղեկություններ էին պարունակում 2005-2015 թվականներին հիվանդների առողջական վիճակի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների, խորհուրդ տրված դեղամիջոցների, հիվանդանոցային հաճախումների եւ այլնի մասին:

Հետազոտողներն օգտագործել են տվյալների 75 տոկոսը, որպեսզի համակարգին սովորեցնեն որոշել այն ախտանիշները, ըստ որոնց կարելի 10 տարվա ընթացքում կանխատեսել հիվանդի մոտ սրտի եւ ուղեղի կաթվածները: Ստուգումը կատարվել է մնացած 25 տոկոս տվյալների վրա: Համեմատության համար գիտնականները թեստավորել են նաեւ սովորական հրահանգների ներգործունությունը:

Օգտագործելով մոդել, որում 1,0 նիշը նշանակում էր 100-տոկոսանոց ճշգրտություն, գիտնականները պարզել են, որ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հրահանգներն օգտագործելու դեպքում կարելի է հասնել 0,728 արդյունքի, մինչդեռ արհեստական ինտելեկտի արդյունքները եղել են 0,745–0,764-ի միջակայքում՝ կախված նեյրոնային ցանցի տեսակից:

Չնայած տարբերությունն այնքան էլ էական չի թվում, ստացած արդյունքը վկայում է, որ նեյրոնային ցանցը ճիշտ է որոշել 355 հիվանդներին, որոնք սրտի եւ գլխի կաթվածով տառապելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան կարելի էր որոշել ստանդարտ մեթոդով: Սա նշանակում է, որ արհեստական ինտելեկտի օգտագործման դեպքում եւս մի քանի մարդ կարող էր ժամանակին ստանալ կենսակերպը փոխելու հրահանգները:

«Հետազոտություններից կլինիկական պրակտիկայում հավելվածի օգտագործման անցումը տեղի կունենա հաջորդ 5 տարիներին»,- կարծում է Վենգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել