• Latest news

Զորակոչիկները այսուհետ կպատվաստվեն բանակ գնալուց ամիսներ առաջ

4 ապրիլի, 2014  17:05

2014 թվականի ամառային զորակոչից սկսած` զորակոչիկների պատվաստումներն իրականացվելու են ոչ թե կենտրոնական հավաքակայանում, ինչպես նախկինում էր, այլ պոլիկլինիկաներում՝ զորակոչվելուց մի քանի ամիս առաջ։ Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Ինչպես նշեց նախարարի տեղակալը՝ նախկինում զորակոչիկները ստանում էին 6 պատվաստում բանակ գնալուց առաջ՝  հենց հավաքակայանում։  Հիմա, ըստ առողջապահության եւ պաշտպանության նախարարների նոր որոշման, այդ պատվաստումները պետք է կատարվեն նախօրոք, քանի որ դա հնարավորություն կտա խուսափել հնարավոր բարդություններից։

«Պատվաստումները իրականացնելու ենք բոլոր փորձաքննություններից, հետազոտություններից առաջ», - ասաց Վահան Պողոսյանը։ - «Զորակոչիկները կպատվաստվեն բուժհիմնարկների հսկողության ներքո, եւ եթե լինելու են ինչ-որ բարդություններ, խնդիրներ, պրոբլեմներ, ապա մինչեւ նրանց բանակ գնալը եւ կյանքի պայմանները փոխվելը կկարողանանք այդ ամբողջը գնահատել եւ հետո զորակոչել բանակ»։

Այսպիսով, այս տարվա ամռանից զորակոչիկները կկարողանան ստանալ բոլոր անհրաժեշտ պատվաստումները պոլիկլինիկաներում եւ իմունիզացիայի կաբինետներում՝ զորակոչվելուց առնվազն 1-2 ամիս առաջ, ինչի շնորհիվ նրանց իմունային համակարգը կուժեղանա եւ պաշտպանություն ձեռք կբերի մի շարք հիվանդություններից հանգիստ պայմաններում։ Հաջորդ տարիներին պատվաստումները կիրականացվեն էլ ավելի վաղ։

Փոխնախարարի խոսքով՝ եթե ինչ-որ պատճառով զորակոչիկները չպատվաստվեն նախօրոք, նրանք կկարողանան ստանալ իրենց պատվաստումները հավաքակայանում, ինչպես նախկինում էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել