• Latest news

Քաշը նույն մակարդակի վրա պահելը կօգնի պաշտպանվել դիաբետից

20 մայիսի, 2017  21:55

Քաշը նույն մակարդակի վրա պահելը կօգնի կանխել շաքարային դիաբետի զարգացումը, նույնիսկ եթե մարդը ավելորդ քաշ ունի։ Այս մասին հայտնում են University of Cambridge-ի գիտնականները։

Այսօր հայտնի է, որ քաշի կորուստը նվազեցնում է երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման հավանականությունը։ Սակայն վերոնշյալ գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ տարիների ընթացքում քաշը նույն մակարդակի վրա պահելը նույնպես օգնում է կանխել այդ հիվանդությունը։

Շվեդիայի հյուսիսում բնակվող 30-60 տարեկան ավելի քան 30 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը թույլ է տվել հանգել այն եզրակացության, որ կայուն քաշի պահպանումը դիաբետի կանխարգելման առանցքային մեթոդն է։ Գիտնականների խոսքով, հենց քաշի կտրուկ փոփոխություններն են ժամանակի ընթացքում բարձրացնում դիաբետի վտանգը։

Հետազոտության ընթացքում մասնակիցների միայն մեկ երրորդն է կարողացել պահպանել այն քաշը, որը ունեցել է հետազոտության սկզբում, իսկ կեսից ավելին գիրացել է։ Միայն յուրաքանչյուր վեցերորդն է նիհարել։ Համադրելով դիաբետի ախտորոշման նոր դեպքերի քանակը մարմնի զանգվածի փոփոխության հետ, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ հիվանդության վտանգը զգալիորեն նվազում էր նրանց մոտ, ովքեր պահպանել են քաշի նույն մակարդակը։ Ընդ որում դա վերաբերում էր թե նրանց, ովքեր հետազոտության սկզբում նորմալ քաշ են ունեցել, թե նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին։ Բնականաբար հետազոտության ընթացքում նիհարելը զգալիորեն նվազեցրել է դիաբետի ռիսկը։

Երկրորդ տեսակի դիաբետը այսօր համարվում է առողջապահության գլոբալ խնդիր, որից տառապում են ավելի քան 414 մլն մեծահասակներ։ Դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը հանգեցնում է առողջության համար բազմաթիվ վտանգավոր հետեւանքների։ Դեպքերի մեծ մասում հիվանդության պատճառը սխալ սննդակարգն է, ցածր ֆիզիկական ակտիվությունը ու ծխելը, բայց կա տեսակետ, որ գեները նույնպես կարեւոր դեր են կատարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է