• Latest news

Ավելորդ քաշն արագացնում է ուղեղի ծերացումը. հետազոտություն

22 մայիսի, 2017  13:06

Ավելորդ քաշն արագացնում է ուղեղի ծերացումը եւ մեծացնում Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը: Նման եզրակացություն են կատարել Լեյպցիգի Մաքս Պլանկի անվան Մտավոր գիտությունների եւ նյարդաբանության ինստիտուտի գիտնականները՝ Լեյպցիգի Քաղաքակրթության հիվանդությունների հետազոտական կենտրոնի  (LIFE) հետ համատեղ:

Նախորդ հետազոտությունները, որոնց ընթացքում վերլուծվել է ուղեղի կառուցվածքի հետ ավելորդ քաշի կապը, անցկացվել են հիմնականում երիտասարդների մասնակցությամբ եւ հակասական եզրահանգումներ են ունեցել: Հիմա գիտնականները հետազոտել են 60-ից մինչեւ 80 տարեկան 700 առողջ մարդու՝ հաշվի առնելով վտանգի այնպիսի գործոնները, ինչպիսին ծխելն է, դեպրեսիան եւ հիպերտոնիան:

Հետազոտությամբ պարզվել է, որ ավելորդ մեծ քաշ ունեցող մարդկանց ուղեղի հատվածները ավելի վատ են փոխազդում որոշակի նեյրոնային ցանցերի շրջանակում (ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի ցանց՝ ՈւԱՊՌՑ), քան նորմալ քաշով մարդկանց դեպքում է: Սա առաջացնում է հիշողության պրոցեսների վատ գործառնություն, նաեւ խոչընդոտում է ուղեղին այն խնդիրները կատարել, որոնք աջակցում են նպատակաուղղված ծրագրմանը: Դրանից բացի, պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդու ուղեղը ավելի դժվար է վերահսկում ցանկությունները:

Ավելին՝ ՈւԱՊՌՑ շրջանակում նեյրոնների նվազած փոխազդեցությունը համարվում է Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանիշ:

Այսինքն՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշով մարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում եւ խոցելի դառնում մի շարք հիվանդությունների եւ վիճակների նկատմամբ, քան նորմալ քաշով մարդկանց ուղեղը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է