«Յանդեքս» ընկերությունը թողարկել է «Յանդեքս.Առողջություն» հավելվածը։ Դրա միջոցով կարելի է տեսակապով կամ նամակագրությամբ բժշկի հեռակա վճարովի խորհրդատվություն ստանալ։ Ռուսաստանում հեռաբժշկությանը վերաբերող օրենք դեռ չի ընդունվել, ծառայությունը տեղեկատվական բնույթ է կրում, հաղորդում է «ՌԻԱ ԱՄԻ»-ն։
«Յանդեքս»-ի պաշտոնական բլոգը հաղորդում է, որ հավելվածը մայիսի 30-ից հասանելի է բոլոր օգտատերերին։ Դեռ առկա է միայն iOS եւ Android բջջային սարքավորումների համար նախատեսված տարբերակը, սակայն նախատեսվում է շուտով թողարկել նաեւ վեբ տարբերակը՝ համակարգիչների համար։
Օգտատերը շուրջօրյա կարող է ռուսերեն թերապեւտի կամ մանկաբույժի խորհրդատվություն ստանալ՝ տեսակապի կամ նամակագրության միջոցով։ Խորհրդատվության ավարտին հաշվետվություն կուղարկվի։ Ծառայության միջոցով կարելի է նաեւ այս կամ այն կլինիկայում ընդունելության գրանցվել։
Առաջին խորհրդատվությունն արժե 99 ռուբլի։ Հաջորդներն արդեն կարժենան 499 ռուբլի։ Կարելի է վճարել ռուսական, ղազախական կամ եվրոպական բանկերի քարտով։ Գումարը գանձվում է հաշվետվություն ստանալուց հետո։ «Յանդեքս»-ը նշում է, որ ծառայությունում աշխատող բոլոր բժիշկները վերապատրաստված են, իսկ բժշկության ոլորտում նրանց փորձը միջինը 7 տարի է։ Մինչեւ հեռաբժշկության մասին օրենքի ընդուումը ծառայությունը միայն տեղեկատվական բնույթ է կրում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day