• Latest news

Ծխելը հասարակական վայրերում կարգելվի՞. նոր հակածխախոտային ծրագիրը ուղարկվել է կառավարություն

31 մայիսի, 2017  15:38

Ծխելը ձախողակ լինելու գնահատկանն է։ Եթե մենք ցանկանում ենք լինել հաջողակ գործարարներ, հաջողակ ծնողներ, մենք պետք է կիրառենք հաջողության նախանշանները։ Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Այսօր, ի դեպ, Առանց ծխախոտի համաշխարհային օրն է։

Նա նշեց, որ երկրի բարձր ղեկավարությունից ծխախոտին պատերազմ հայտարարելու հանձնարարություն է ստացել։ Խնդիր է դրված 30-40 տոկոսով կրճատել երկրում ծխողների թիվը։

Ազգային առողջապահության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հստակեցրեց, որ ծխախոտի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել, որն այժմ կառավարությանն է ներկայացվել։ Դա վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, առողջապահության ոլորտում ծառայությունների բարելավմանը, տեղեկատվության տրամադրմանը եւ միջազգային համագործակցությանը։ Նրա խոսքով՝ կոշտ օրենսդրական փոփոխություններ են ծրագրվում՝ ուղղված հասարակական վայրերում ծխելու, ինչպես նաեւ գովազդի լիակատար արգելքին, ներառյալ՝ առեւտրի կետերը։

Նախարարը հավելեց, որ ծխողների համար առանձին փակ հաստատություններ չեն լինի, քանի որ մոտեցումն այսպիսին է՝ չի կարելի ծխել ընդհանրապես, այլ ոչ թե չի կարելի ծխել ուրիշների ներկայությամբ։ Կբարձրացվի նաեւ ծխախոտի ակցիզային հարկը։

«Ազդելու լավագույն միջոցը գրպանին հարվածելն է։ Եւ պետք է արգելել ծխել այնտեղ, որտեղ ցանկանում են, եւ ստիպել ծխել այնտեղ, որտեղ չեն ցանկանում, օրինակ՝ զուգարանում», - ասել է նախարարը։

Նախարարը համաձայն չէ, որ ծխախոտի թանկացումը կհանգեցնի ընտանիքների աղքատացմանը, քանի որ շատերը, միեւնույն է, չեն հրաժարվի ծխելուց։ «Ես կարծում եմ, ընտանեկան բյուջեում այն միջինը ամսական 20 000 դրամ կտնտեսի եւ  240 000 դրամ՝ տարեկան։ Կարծում եմ, հակառակը, ընտանիքների վիճակը կբարելավվի, երբ նրանք հրաժարվեն ծխելուց, եւ մենք ամեն ինչ կանենք դրա համար», - ասաց նախարարը։ Խոսելով այն մասին, որ այդ միջոցառումները հասարակությունում դժգոհությունների առիթ կհանդիսանան, նախարարը նշել է, որ Առողջապահության նախարարությունը դրան պատրաստ է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական եւ բիզնես վերնախավին, որի ներկայացուցիչներն ակտիվ ծխողներ են, նա նշել է որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են եւ պետք է ենթարկվեն երկրի օրենքներին։

Նա հավելել է, որ երբ ծրագիրը կառավարությունում հավանության արժանանա, մոտ ապագայում կսկսվի օրենսդրական աշխատանքը։ Իսկ օրենքում փոփոխությունները խորհրդարան կներկայացվեն արդեն այս տարվա նոյեմբերին։ 

Ալեքսանդր Բազարչյանը հայտնել է, որ այդ ժամանակ վաճառասեղաններին կհայտնվեն սարսափելի նկարներով ծխախոտատուփերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է