• Latest news

Ինչպե՞ս է հղիության ընթացքում ծխելն ազդում պտղի առողջության վրա

1 հունիսի, 2017  14:34

Եթե կինը հղիության ընթացքում ծխում է, ծխախոտի ծխի մեջ պարունակվող քիմիական միացությունները լուրջ վնաս են հասցնում դեռ չծնված երեխայի առողջությանը։ Այդ միացությունների ընդհանուր թիվը մոտ յոթ հազար է, ու առաջին հերթին դրանք վնասում են պտղի լյարդին։ Այս մասին նախազգուշացնում է University of Edinburgh-ի գիտնականների թիմը։

Նոր մեթոդաբանության օգնությամբ նրանք պարզել են, թե հատկապես ինչ է տեղի ունենում պտղի, մասնավորապես՝ նրա զարգացող լյարդի հետ, երբ նա ենթարկվում է ծխախոտի ծխի ազդեցությանը։ Դրա համար գիտնականները օգտագործել են պլյուրիպոտենտային ցողունային բջիջներ, որոնք վերածրագրավորվել են սաղմի լյարդի բջիջների։

Լյարդը կենսականորեն կարեւոր է, այն զտում է թունավոր նյութերը, թույլ չտալով, որ դրանք վնասեն օրգանիզմին, նաեւ կարեւոր դեր է կատարում մետաբոլիզմի կարգավորման մեջ։ Ստեղծելով լյարդի ֆետալ բջիջներ, գիտական աշխատության հեղինակները ազդել են դրանց վրա քիմիական նյութերով, որոնք մտնում են ծխախոտի ծխի կազմի մեջ։ Բացի դրանից, կիրառվել են նաեւ հատուկ սուբստանցիաներ, որոնց մասին հայտնի է, որ դրանք շրջանառում են պտղի մարմնում այն ժամանակ ,երբ ապագա մայրը ծխում է։

Պարզվել է, որ քիմիական միացությունների հասցրած համալիր վնասը զգալիորեն մեծ է, եթե դրանք առանձին-առանձին են ներգործում։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ապագա տղաների ու աղջիկների վրա քիմիական կոկտեյլը տարբեր կերպ է ազդում։ Արական սեռի պտղի լյարդում սկսում է ձեւավորվել սպիի հյուսվածք, իսկ ապագա աղջիկների մոջ խախտվում է բջջային մետաբոլիզմը։

Հետազոտությունը կշարունակվի՝ այս գիտական աշխատանքը ընդամենը մի մասն է այն աշխատանքների, որոնք պետք է լույս սփռեն զարգացող սաղմի վրա ծխելու ներգործության մեխանիզմի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll