• Latest news

Ծխելու դեմ Հայաստանի ղեկավարության պայքարը նման կլինի կոռուպցիայի դեմ նրանց պայքարին. հոգեբան

3 հունիսի, 2017  15:38

Ծխելու դեմ պայքարի շնորհիվ Հայաստանի հասարարկության մեջ ինչ-որ բան կարող է փոխվել, սակայն «վերեւում» ոչինչ չի փոխվի. նրանք միեւնույն է, փակվելով իրենց աշխատասենյակներում, կշարունակեն ծխել։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի ղեկավարության ծխելու դեմ պայքարի արդյունավետության մասին այն պարագայում, երբ իշխանության ներկայացուցիչներից շատ-շատերը ծխում են, ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը։

Նա զուգահեռ է անցկացրել Հայաստանի ղեկավարության նախաձեռնած կոռուպցիայի եւ ծխելու դեմ պայքարի միջեւ։ Նրա կարծիքով՝ ակտիվորեն ծխող մարդկանց պայքարը ծխելու դեմ նույնքան «արդյունավետ» կլինի, որքան կոռուպցիայի դեմ նրանց պայքարը՝ այն պարագայում, երբ նրանք իրենք խրված են դրա մեջ։

«Ծխելու դեմ պայքարը նման է կոռուպցիայի դեմ նախաձեռնած նրանց պայքարին։ մեր ղեկավարությունն ինքը ծխում է, քանի դեռ նա չունի այդ գիտակցությունը, վերցնում է ձեւը, ոչ թե բովանդակությունը։ Ըստ ձեւի՝ ամեն ինչ շատ լավ է. օ՜հ, արտասահմանում այդպես է, եկեք մենք եւս այդպես անենք։ Տեսեք՝ մենք խոսքի ազատություն ունենք, բոլոր կայքերը քննադատում են իշխանություններին։ Բայց ղեկավարության համար, ռուսերեն ասած, ինչպես «с гуся вода»։ Թող խոսեն, միեւնույն է, ես կանեմ այն, ինչ անում եմ», - ահա, թե ինչ են նրանք ասում։ Այնպես որ, նրանք կշարունակեն ծխել։ Եւ այնպիսի տպավորություն է, կարծես նրանք այս աշխարհից չլինեն։ Հասարակությունում շատ բան կարող է փոխվել, բայց այնտեղ՝ «վերեւում» ոչինչ չի փոխվի», - ասաց նա։

Հոգեբանի կարծիքով՝  պետք է դաստիարակության, կրթության միջոցով այնպես անել, որ ծխողները չծխեն հասարակական վայրերում, այլ ոչ թե արգելքի միջոցով, քանի որ արգելված միջոցները միշտ հակառակ արդյունքի են հանգեցնում։ Այդ հարցում մենք բավական հետ ենք Եվրոպայից, որտեղ լուրջ փոփոխության է ենթարկվել մարդկանց գիտակցությունը, որտեղ ծխելն այլեւս հարգի չէ, այլ հարգի է առողջ լինելը։

«Այդ տեսանկյունից, մենք բավական հետ ենք Եվրոպայից։ Մենք շատ բան պետք է անենք հասարակական գիտակցության փոփոխության համար։ Արդյոք հարգու՞մ ենք մենք շրջապատը, նրանց, ովքեր մեր կողքին են։ Դա հասարակական մտածողության, գիտակցության հարց է, մենք դրան դեռ չենք հասել», - ասաց հոգեբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է