• Latest news

Ասբեստով աշխատող հոր հետ հաճախ գրկախառնվող կինը մահացել է թոքերի քաղցկեղից

8 հուլիսի, 2017  18:09

58-ամյա Սյուզան Մակգրեգորը մահացել է թոքերի քաղցկեղից, որով հվանդացել է այն պատճառով, որ մանկության տարիներին հաճախ է գրկել հորը, որի հագուստի վրա հաճախ մնացել են ասբեստի հետքեր:

Բժիշկները ենթադրում են, որ հորը գրկելիս մանուկ անգլուհին շնչել է ասբեստի վտանգավոր գոլորշիները, որը եւ առաջացրել է մեզոտելիոման` թոքերի թաղանթին առնչվող քաղցկեղի տարատեսակ: Սովորաբար քաղցկեղի այս տեսակն առաջանում է քիմիական նյութերի ազդեցության հետեւանքով: Սյուզանի հայրը խողովակներ տեղադրող էր եւ բավականին հաճախ էր տուն վերադառնում ուշ երեկոյան` ասբեստով ծածկված, եւ խաղում դստեր հետ:

Սյուզանը ոչ մի անգամ չի ծխել, սպորտով է զբաղվել եւ առողջ կենսակերպի է հետեւել: Սակայն 2015 թվականի սեպտեմբերին սարսափով տեղեկացել է, որ թոքերի քաղցկեղով է հիվանդ, որը սովորաբար ծխողների մոտ է հանդիպում: Ախտորոշումից 14 ամիս հետո կինը մահացել է:

Այսօր նրա ամուսին Դեյվը հրապարակայնորեն պատմել է իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգության մասին եւ հայտարարել է, որ վտանգավոր հիվանդությամբ իր կինը «վարակվել» է դեռեւս մանկության տարիներին: Դիահերձմամբ պարզվել է, որ թոքերի քաղցկեղի առաջացման հավանական պատճառը ասբեստն է եղել, սակայն դրա հետ Սյուզանը շփվել էր միայն մանկության տարիներին:

«Բավական է ասբեստի մանրագույն մասնիկն ընկնի թոքերի մեջ ճիշտ տեղում, եւ 40-50 տարի հետո ձեզ մոտ այս սարսափելի հիվանդությունը կառաջանա,- ասել է Դեյվը: - Նա առաջին անգամ կասկածեց, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ սկսեց ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո դժվար շնչել: Նա անմիջապես հիվանդանոց դիմեց, իսկ ռենտգենը ցույց տվեց թոքերի ուռուցքի անբուժելի ձեւը: Մեզ համար սա իսկական մղձավանջ էր, քանի որ տվյալ հիվանդությունն ավանդաբար կապում են ծխելու կամ արտադրության վնասակար պայմանների հետ, սակայն կնոջս կյանքում թե´ մեկը, թե´ մյուսը երբեք չի եղել»:

Մեզոտելիոմայով հիվանդների դեպքում, որպես կանոն, կանխատեսումները վատթար են. թոքերի քաղցկեղի այս տարատեսակի հետեւանքով մեկ տարում հիվանդների 70 տոկոսը մահանում է: Սյուզանը քիմիաթերապիայի 6 կուրս է ստացել եւ ենթարկվել է թոքի մի հատվածի հեռացման վիրահատության, սակայն նրա դեպքում եւս բուժումն անարդյունավետ է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել