• Latest news

Գիտնականները հայտնաբերել են անքնությունից ազատվելու գործուն միջոցը

10 հուլիսի, 2017  23:49

Մարդիկ, որոնք անչափ մեծ ձգտում ունեն կյանքում ինչ-որ կարեւոր նպատակի հասնելու համար, մյուսներց ավելի հազվադեպ են անքնությամբ տառապում: Նման եզրակացության են հանգել Հյուսիսարեւմտյան համալսարանի (ԱՄՆ) ամերիկացի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է մասնագիտացված Sleep Science and Practice ամսագրում, հայտնում է The Guardian-ը:

Մասնագետների խոսքով` նպատակին մեծապես նվիրված մարդիկ քնի ավելի պակաս խանգարումներ ունեն, օրինակ` ապնոե: Հետեւաբար, նրանց կարծիքով, նպատակների առկայությունը քնի հետ կապված խնդիրներից ազատվելու արդյունավետ միջոց է:

«Մարդկանց քնի որակը լավացնելու համար կյանքի նպատակին հասնելու հարցում օգնությունը կարող է առանց դեղերի արդյունավետ ռազմավարություն լինել, հատկապես բնակչության համար, որը բախվում է ուժեղ անքնության հետ»,- ասել է հետազոտության հեղինակ, նյարդաբան Ջեյսոն Օնգը:

Հետազոտությանը մասնակցել է 60-ից մինչեւ 100 տարեկան ավելի քան 800 մարդ: Նրանք հարցաշարի են պատասխանել քնի տեւողության եւ որակի, ինչպես նաեւ անցյալում կատարած գործողությունների պատճառների եւ ապագայի պլանների վերաբերյալ:

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս քնելուց առաջ հրաժարվել սուրճից, նիկոտինից եւ ալկոհոլից: Ավելին` նյարդաբանները խորհուրդ չեն տալիս քնելուց առաջ հեռուստացույց դիտել եւ համակարգչով աշխատել, արգելվում է նաեւ ինտենսիվ ֆիզիկական վարժություններով զբաղվելը եւ ծանր սնունդ ընդունելը: Խորհուրդ է տրվում քնելու պառկել միեւնույն ժամին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել