• Latest news

Կրծքով կերակրելը կարող է պաշտպանել ցրված սկլերոզից

14 հուլիսի, 2017  11:22

Կրծքով կերակրելը կանանց պաշտպանում է ցրված սկլերոզից: Այս մասին նշված է Kaiser Permanente-ի (Հարավային Քալիֆորնիա) մասնագետների հետազոտության մեջ:

Հետազոտողների խոսքով` կրծքով կերակրելու ժամանակ կնոջ օրգանիզմում սեռական հորմոններն արգելափակվում են, որոնք կապված են այս անբուժելի հիվանդության զարգացման հետ: Այն կանայք, որոնք կրծքով կերակրելուց հետո համենայնդեպս բախվում են ցրված սկլերոզին, զգալիորեն ավելի պակաս ծանր ախտանիշներ են ունենում, քան նրանք, որոնք երբեք կրծքով չեն կերակրել:

Ցրված սկլերոզին հատուկ է նյարդերի միելինային թաղանթի մաշվածությունը, ինչը խախտում է ուղեղից մարմնին ազդանշանների անցանելիությունը եւ բացասաբար է ազդում մարդու շարժողականության, տեսողության, խոսքի եւ այլ ֆունկցիաների վրա: Այսօրվա դրությամբ ցրված սկլերոզն անբուժելի հիվանդություն է համարվում. բժիշկներն իրենց տրամադրության ներքո միայն աննշան քանակի դեղեր ունեն, որոնք օգնում են մեղմել հվանդության ախտանիշները եւ դանդաղեցնել պրոգրեսը, սակայն ոչ բոլոր հիվանդներին են օգնում եւ հիվանդության ոչ բոլոր տարատեսակների դեպքում:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրենց երեխաներին 15 ամսից ոչ պակաս կրծքով կերակրած կանանց ամբողջ կյանքի ընթացքում ցրված սկլերոզի առաջացման հավանականությունը 50 տոկոսով փոքր է այն կանանց համեմատությամբ, որոնք կրծքով են կերակրել 4 ամսից պակաս կամ ընդհանրապես չեն կերակրել: Հետազոտության հեղինակների կարծքիով` կրծքով կերակրելն ազդում է կանանց սեռական հորմոնների վրա: Երբ կինը երեխային ծննդաբերում է, նրա մոտ երկար ժամանակ ձվազատում չի նկատվում` սովորաբար մինչեւ այն ժամանակ, երբ նա դադարում է կրծքով կերակրել: Եթե կինը հրաժարվում է կրծքով կերակրելուց եւ անցնում է արհեստական կերին, նրա մոտ արագ բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը, ինչը թույլ է տալիս նորից բեղմնավորվելու: Չնայած էստրոգենն անհրաժեշտ է կնոջ օրգանիզմի նորմալ գործառնության համար, դրա բարձր մակարդակը կապված է որոշակի խանգարումների, այդ թվում` կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղի, նաեւ ցրված սկլերոզի առաջացման հետ:

Այսօր շատ երկրներում կանանց խորհուրդ են տալիս չդադարեցնել կրծքով կերակրելը` առնվազն 6 ամիս, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այս ժամկետը երկարացնել մինչեւ 12 ամիս: Կրծքով կերակրելը որքան երկար է տեւում, այնքան կնոջ, նաեւ երեխայի օրգանիզմը մեծ պաշտպանություն է ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել