• Latest news

Երեւանում կանցկացվի «Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը» թեմայով սեմինար

14 հուլիսի, 2017  19:30

«Էրեբունի» բժշկական կենտրոնի եւ Բիլեֆելդի Բեթել կլինիկայի մասնակցությամբ Երեւանում,  «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, հուլիսի 22–ին տեղի կունենա «Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը» թեմայով սեմինար։

Սեմինարը ներառում է ժամանակակից առիթմոլոգիայի կարևորագույն հարցերի քննարկում, որոնցից են ուշագնացությունը, նախասրտերի շողացում և համր էպիզոդների գրանցում, էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկում: Սեմինարը իր բովանդակությամբ կարևոր է ոչ միայն սրտաբանների և առիթմոլոգների համար, այլ նաև ընդհանուր պրակտիկայի բժիշկների, ընտանեկան բժիշկների, նյարդաբանների և ուսումնառության տարբեր փուլերում գտնվող բժիշկների համար: Սեմինարը ծրագրված է բժիշկներին առօրյա կլինիկական աշխատանքին պատրաստելու համար:

ԾՐԱԳԻՐ

09:30 – 10:00 – Գրանցում

10:00 – 10:10 – Բացման խոսք

Միհրան Մարտիրոսյան

Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար, Էրեբունի ԲԿ Էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունք, Էրազմուս ԲԿ, Ռոտերդամ, Նիդեռլանդներ

10:10 – 10:20 – Ողջույնի խոսք

Պրոֆ. Համլետ Հայրապետյան

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, Էրեբունի Սրտաբանական Կենտրոնի ղեկավար

10:20 – 10:50 – Ուշագնացություն. հիվանդության պատմություն

Պրոֆ. Կարստեն Իսրայել

Սրտաբանության, դիաբետոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժինների ղեկավար,

Բեթել կլինիկա, Բիլեֆելդ, Գերմանիա

10:50 – 11:05 – Ուշագնացություն. սրտային ծագում

Լիանա Խաչատրյան

Սրտաբան-առիթմոլոգ, Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի

կլինիկական ղեկավար, Էրեբունի ԲԿ

11:05 – 11:20 – Ուշագնացություն. նյարդաբանական ծագում, ախտորոշման ալգորիթմը

Սամսոն Խաչատրյան

«Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար

11:20 – 11:40 – Կլինիկական դեպք. նախասիրտ-փորոքային պարոքսիզմալ պաշարում

Միհրան Մարտիրոսյան

Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար, Էրեբունի ԲԿ

Էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունք, Էրազմուս ԲԿ, Ռոտերդամ, Նիդեռլանդներ

11:40 – 12:10 – Սատելիտային սիմպոզիում, Մեդտրոնիկ ընկերություն

Ախտորոշիչ մինի համակարգի նշանակությունը ուշագանցության և նախասրտերի ախտորոշման և ինսուլտի կանխարգելման մեջ.

Էլա Վիդովիչ, Մեդտրոնիկ ընկերության մարքեթինգի ռեգիանալ մենեջեր, Արևելյան Եվրոպա, Խորվաթիա

12:10 – 12:25 – Սուրճի ընդմիջում

12:20 – 12:35 – Նախասրտերի շողացում. էպիդեմիոլոգիա

Միհրան Մարտիրոսյան

Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար, Էրեբունի ԲԿ

Էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունք, Էրազմուս ԲԿ, Ռոտերդամ, Նիդեռլանդներ

12:35 – 12:55 – Նախասրտերի շողացում. ժամանակակից ուղեցույցները

Պրոֆ. Համլետ Հայրապետյան

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, Էրեբունի Սրտաբանական Կենտրոնի ղեկավար

12:55 – 13:25 – Նախասրտերի շողացում. համր էպիզոդների գրանցում

Պրոֆ. Կարստեն Իսրայել

Սրտաբանության, դիաբետոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժինների ղեկավար,

Բեթել կլինիկա, Բիլեֆելդ, Գերմանիա

13:25 – 13:55 – Սատելիտային սիմպոզիում- Բայեր դեղագործական ընկերություն

Ռիվարոքսաբանի կիրառումը ոչ փականային ծագման նախասրտերի շողացման

ժամանակ. Նորագույն մոտեցումները:

Պրոֆ. Համլետ Հայրապետյան

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, Էրեբունի Սրտաբանական Կենտրոնի ղեկավար

13:55 – 14:25 – Նախասրտերի շողացում. ռիսկի գործոններ (զարկերակային գերճնշում):

Նախասրտերի շողացման և սրտային անբավարարության հաստատված կապը:

Միհրան Մարտիրոսյան

Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար, Էրեբունի ԲԿ

Էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունք, Էրազմուս ԲԿ, Ռոտերդամ, Նիդեռլանդներ

14:25 – 14:55 – Զարկերակային գերճնշման կարգավորումը այսօրª ԱՏ1 ռեցեպտորների

պաշարիչների դերը կարգավորման մեջ

Ավագ Ավագյան

Սրտաբան, Տակեդա դեղագործական ընկերություն

14:55 – 15:40 Ճաշի ընդմիջում

15:40 – 16:10 – Էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկում

Պրոֆ. Կարստեն Իսրայել

Սրտաբանության, դիաբետոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժինների ղեկավար,

Բեթել կլինիկա, Բիլեֆելդ, Գերմանիա

16:10 – 16:20 – Փակման խոսք

Միհրան Մարտիրոսյան

Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար, Էրեբունի ԲԿ Էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունք, Էրազմուս ԲԿ, Ռոտերդամ, Նիդեռլանդներ

Գիտագործնական սեմինարի ծրագիրը ներառում է՝

Ուշագնացություն. հիվանդության պատմություն, դիֆերենցիալ դիագնոստիկա, ախտորոշիչ մինի համակարգերի կիրառությունը

Նախասրտերի շողացում. էպիդեմիոլոգիա, համր էպիզոդների գրանցում, թրոմբոէմբոլիկ պատահարների կանխարգելում, Եվրոպական ուղեցույցներ

Էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկումներ

Թիրախային լսարան

Սրտաբաններ, առիթմոլոգներ, ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, նյարդաբաններ և ուսումնառության տարբեր փուլերում գտնվող բժիշկներ:

Գրանցում

Մ ա ս ն ա կ ց ո ւ թ յ ա ն հ ա մ ա ր ա ն հ ր ա ժ ե շ տ է ն ա խ ն ա կ ա ն գ ր ա ն ց ո ւ մ , ո ր ը հ ա ս ա ն ե լ ի է հ ե տ և յ ա լ հղումով. Գրանցումն անվճար է և ներառում է սեմինարի մասնակցությունը, ն ե ր ա ռ յ ա լ  ս ո ւ ր ճ ի և ճ ա շ ի  ը ն դ մ ի ջ ո ւ մ ն ե ր : Ն ա խ ն ա կ ա ն գ ր ա ն ց ո ւ մ ն ա ն հ ր ա ժ ե շ տ է դ ա ս ը ն թ ա ց ի նյութերը ստանալու համար: Գրանցման հաստատումը կստանաք էլ. փոստով կամ հեռախոսազանգով:

\

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել