• Latest news

Աշխատանքի եւ ուսման մեջ չափից ավելի ծանրաբեռնվածությունը կարող է սրտի եւ գլխուղեղի կաթված առաջացնել

18 հուլիսի, 2017  21:16

Ցանկացած բեռնվածություն՝ ե՛ւ երկարատեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ե՛ւ բազմաժամյա մտավոր աշխատանքը, մարդու առողջության համար վտանգավոր են: Այս մասին նշված է European Heart Journal ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակներ Եվրոպական միության աշխատակիցների խոսքով, որոնք հետազոտել են Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Շվեդիայից եւ Ֆինլանդիայից 85 հազար մարդկանց տվյալները, նման կարգի ցանկացած գերբեռնվածություն մեծացնում է նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման հավանականությունը: Իսկ սրտի անկանոն ռիթմը մի շարք սիրտ-անոթային պաթոլոգիաների, այդ թվում կաթվածի, սրտային անբավարարության առաջացման վտանգի գործոն է համարվում:

Դիտարկումների սկզբում կամավորներից ոչ մեկի մոտ նախասրտերի ֆիբրիլյացիա չի գրանցվել: Սակայն մի քանի տարի հետո մոտ 1000 մարդու մոտ արդեն սրտի անկանոն կծկումներ են նկատվել:

Այսպես՝ շաբաթական 50 եւ ավելի ժամ աշխատող մարդկանց մոտ առաջիկա 10 տարիներին նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման հավանականությունը 40 տոկոսով մեծ է՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք շաբաթական 35-40 ժամից ավելի չեն աշխատել: Այս տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ բժիշկները տարիքի, սեռի, սոցիալտնտեսական կարգավիճակի, ճարպակալման, ֆիզիկական ակտիվության, ծխելու եւ ալկոհոլի օգտագործման գործոնները դուրս են թողել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել