• Latest news

Հայտնաբերվել է կյանքը յոթ տարով երկարացնելու միջոց

22 հուլիսի, 2017  20:35

Մարդիկ, ովքեր չեն ծխում ու չեն տառապում ճարպակալումից, նաեւ չափավոր են գործածում ոգելից խմիչք, միջինն ապրում են յոթ տարով երկար, քան մնացածը, ցույց է տվել ամերիկացի ու գերմանացի գիտնականների համատեղ հետազոտությունը, որը հրապարակվել է Health Affairs ամսագրում։

Հեղինակները նման եզրակացության են հանգել, վերլուծելով 50-89 տարեկան 14 հազար ամերիկացիների մասին վիճակագրությունը, ովքեր միջինը 4-5 տարի երկար են ապրել, քան ԱՄՆ բնակչության ճնշող մեծամասնությունը։

Փորձագետները նշում են, որ կյանքի տեւողության ու որակի վրա ազդող երեք առանցքային գործոնների (ճարպակալումը, ծխելն ու ոգելիցի գործածումը) ազդեցությունը  հավասարաչափ չէ։ Ճարպակալումը ավելի ուժեղ է կապակցված վաղ հաշմանդամության հետ, ծխելը՝ վաղ մահացության, իսկ ոգելիցի գործածումը՝ կյանքի տեւողության կրճատման ու առողջության կտրուկ վատացման հետ։

Տղամարդիկ, ովքեր ոչ միայն չեն ծխել ու ավելորդ քաշ չեն ունեցել, այլեւ չեն օգտագործել ոգելից խմիչք, ապրել են մյուսներից միջինը 11 տարի երկար։ Կանանց համար կյանքի տեւողությունը նույն պայմանների դեպքում ավելանում է 12 տարով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել