• Latest news

Քաշի ավելացումը հասուն տարիքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. գիտնականներ

23 հուլիսի, 2017  16:51

Քաշի նույնիսկ ոչ մեծ ավելացումը հասուն տարիքում կարող է կապված լինել առողջության համար լուրջ վտանգների հետ, նախազգուշացնում են Harvard T.H. Chan School of Public Health-ի գիտնականները:

Հետազոտողները վերլուծել են 25 000 տղամարդկանց եւ 90 000 կանանց տվյալները ու պարզել, որ տարիքին զուգահեռ գիրացող մարդկանց շրջանում մեծանում է մի շարք հիվանդությունների առաջացման եւ նույնիսկ վաղաժամ մահվան հավանականությունը՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնց քաշը գործնականում անփոփոխ է մնում:

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է JAMA ամսագրում, գիտնականները հետեւել են, թե ինչպես է տղամարդկանց քաշը փոխվել 21-ից 55 տարեկան, եւ կանանց քաշը՝  18-ից 55 տարեկան ժամանակահատվածում: Նրանք հայտնաբերել են, որ մարմնի զանգվածի միջին աճը տղամարդկանց մոտ այս տարիներին կազմել է 9,7 կգ, կանանց մոտ՝ 12,6 կգ:

Գիտնականները քաշի նման ավելացումը շատ վտանգավոր են համարում: Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ քաշի նույնիսկ շատ փոքր ավելացման դեպքում մեծանում է լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունը. տղամարդկանց համար 21 եւ 55 տարեկանի եւ կանանց համար 18 եւ 55 տարեկանի միջակայքում մարմնի քաշի 5 կգ-ով ավելացումը մեծացնում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են՝

• 2-րդ տիպի դիաբետը՝ 31 տոկոսով

• Հիպերտոնիան՝ 14 տոկոսով

• Սիրտ-անոթային հիվանդությունները՝ 8 տոկոսով

• Ճարպակալման հետ կապված քաղցկեղը՝ 6 տոկոսով

• Մահացությունը՝ 5 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել