• Latest news

Երեխայի ինտելեկտը հնարավոր է որոշել նրա տակդիրի պարունակությամբ

24 հուլիսի, 2017  13:11

Ըստ օգտագործված մանկական տակդիրի կարելի է կանխատեսել, թե երեխայի ինտելեկտը որքան զարգացած կլինի, հայտարարել են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները:

Գիտնականներն այս նպատակով վերցրել են մեկ տարեկան երեխաների կղանքի 89 նմուշ, իսկ մեկ տարի հետո երեխաների կոգնիտիվ հատկությունները հետազոտել են վաղ ուսուցման Մալեն թեստի միջոցով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry ամսագրում:

Պրոֆեսոր Ռեբեկա Նիկմայերի լաբորատորիայի գիտնականները երեխաներին 3 խմբի են բաժանել՝ ըստ մանրէային համակեցությունների նմանության: Մեկ տարի հետո ստուգել են նրանց փոքր եւ մեծ շարժողականությունը, ընկալման եւ խոսքի հմտությունները: Պարզվել է, որ բակտերոիդների դասի բակտերիաների համեմատաբար բարձր մակարդակ ունեցող երեխաներն օժտված են կոգնիտիվ ավելի լավ ընդունակություններով՝ մյուս երկու խմբերի համեմատությամբ:

Դրանից բացի, հաստատվել է, որ ավելի տարատեսակ աղիքային միկրոբիոմով երեխաները խնդիրներն այնքան էլ լավ չեն հաղթահարում, ինչպես նրանք, ում մոտ միկրոբիոմն ավելի միատարր է: Գիտնականները պնդում են, որ եզրակացություններ կատարելու համար դեռեւս վաղ է, սակայն ապագայում, հնարավոր է, իրենց հաջողվի կյանքի առաջին տարիներին երեխաների զարգացման վրա ինքնուրույն ազդել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է