• Latest news

Մեկ բաժակ օղուց հետո հիշողությունը լավանում է․ հետազոտություն

25 հուլիսի, 2017  23:01

Ոգելից խմիչքը լավացնում է հիշողությունը, այդ թվում տնային պայմաններում, հայտնել են Էքսետերի համալսարանի գիտնականները Scientific Reports ամսագրում։

Փորձնական ճանապարհով ապացուցվել է, որ մարդիկ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործում սովորելուց հետո, նյութն ավելի լավ են հիշում, քան առհասարակ չխմողները։ Չնայած ոգելիցը հյուծում է անտերոգրադային հիշողությունը, այն միաժամանակ լավացնում է ռետրոգրադային հիշողությունը, այսինքն մարդիկ ավելի լավ են հիշում ոգելիցի գործածումից առաջ ստացած տեղեկությունը։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ոգելից խմիչքն իրոք բարելավում է տեղեկությունները մտապահելու ունակությունը, սակայն բոլոր նման փորձերը, որպես կանոն, անցնում էին լաբորատորիաներում, որտեղ մասնակիցներին տալիս էին ոգելից խմիչքի սահմանափակ քանակություն։

Նոր աշխատության հեղինակները որոշել են իրենց հետազոտությունն ավելի իրատեսական դարձնել։ Փորձի մասնակիցներին տեղավորել են ավելի բնական պայմաններում ու նրանց թույլ են տվել ինքնուրույն որոշել, թե ինչքան են ուզում խմել։

Հետազոտությանը մասնակցել է 18-54 տարեկան 88 մարդ։ Մեծ մասը՝ տղամարդիկ։ Սկզբում կամավորները, գտնվելով իրենց տանը, պետք է հիշեին բառեր, որոնք նման էին իսկական բառերի, սակայն ավելորդ տառեր էին պարունակում; Երբ հոգեբանները համոզվել են, որ փորձի մասնակիցները հաղթահարել են այդ խնդիրը , նրանց կեսին առաջարկել են երկու ժամում խմել այնքան ոգելից , որքան ուզում են։ Ընդիջումից հետո մասնակիցները եւս մեկ հանձնարարություն են կատարել՝ պատկերները հիշելու վերաբերյալ, որից հետո նրանց թույլատրել են շարունակել խմել։

Հաջորդ առավոտյան գիտնականները չափել են կամավորների արյան մեջ ոգելիցի քանակը, նաեւ խնդրել են նրանց ասել, թե մոտավորապես ինչքան էին խմել նախորդ օրը ։ Միջինը սպիրտի մեկ չափաբաժինը մեկ մարդու համար կազմել էր 82․ 59 գրամ։ Միաժամանակ հսկիչ  խումբը, որը ոչ ոգելից ըմպելիքներ էր խմել, գրեթե նույն քանակության բառեր էր հիշում թե երկժամյա ընդմիջումից առաջ, թե հաջորդ առավոտյան, իսկ ահա թեստային խմբի մասնակիցները հաջորդ առավոտյան զգալիորեն շատ բառեր էին սկսել հիշել։ Ընդ որում այդ էֆեկտը ավելի ուժեղ էր արտահայտված նրանց մոտ, ովքեր ավելի շատ էին խմել։ Պատկերների դեպքում գիտնականները նկատելի տարբերություններ են գտել միայն հսկիչ խմբում, որը հաջորդ օրը նկատելիորեն քիչ պատկերներ էր հիշում։

Հետազոտությունը հաստատել է, որ ոգելից խմիչքը կարող է բարելավել նախօրեին ստացված տեղեկության մտապահումը ոչ միայն լաբորատորիայի պայմաններում հսկվող չափաբաժիններով խմելու դեպքում, այլեւ տան պայմաններում։ Առայժմ այս երեւույթը հստակ բացատրություն չունի։ Հոգեբանները ենթադրում են, որ դա կարող է կապակցված լինել կոնսոլիդացիայի հեշտացման հետ, նաեւ ուղեղում քնի ժամանակ տեղի ունեցող գործընթացների վրա ոգելից խմիչքի ազդեցության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել