Ամերիկացիները գումար տնտեսելու համար սկսել են կենդանիների համար նախատեսված հակաբիոտիկներ ընդունել

11 օգոստոսի, 2017  22:10

Ամերիկացիները գնում են անասնաբուժական դեղամիջոցներ, այդ թվում հակաբիոտիկներ, սովորական խանութներից ու համացանցի միջոցով, որպեսզի տնտեսեն դեղորայք գնելու ու բժշկի այցելելու գումարը։ Սրանք BuzzFeed ինտերնետային պարբերականի լրագորղական հետաքննության տվյալներն են։ ԱՄՆ բժիշկները ու առողջապահւթյան ոլորտի փորձագետները մտահոգված են նոր միտումով ՝ այն անվանելով վտանգավոր ու մտահոգիչ։ 

Մինչդեռ հանրապետական սենատորները մտադիր են ամառային արձակուրդներից հետո վերադառնալ Obamacare առողջապահական բարեփոխման չեղարկման հարցին, իսկ Կոնգրեսի բյուջետային վարչության հաշվարկներով, նման չեղարկումը կարող է ավելի նվազեցնել առողջապահության հասանելիությունը բնակչության նվազ պաշտպանված շերտերի համար։ Որպես նման օրինակ BuzzFeed –ը ներկայացնում է 27-ամյա հաշմանդամ Քրիսի պատմությունը, որը հակաբիոտիկներ է գնում ակվարիումի ձկների համար, քանի որ դրանք 10 անգամ էժան են, քան բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները՝ 15 դոլար 150 դոլարի համեմատ, իսկ Քրիսի ամսական եկամուտները կազմում են մոտ 700 դոլար։

Ընդ որում մարդկանց համար առանց բաղադրատոմսի հակաբիոտիկներ ամերիկյան դեղատներից գնելը գրեթե անհնար է, իսկ բուժապահովագրության բացակայության դեպքում բժշկի արտահերթ այցելությունը կարող է մի քանի հազար դոլար կազմել ։

Սակայն մարդկանց ու կենդանիների մոտ նյութափոխանակության արագության տարբերությունները կարող են չափաբաժնի գերազանցման հանգեցնել ՝ անասնաբուժական դեղորայք ընդունելու դեպքում, նշում է քալիֆորնիացի անասնաբույժ Մարիա Բրյոմեն։ Բացի դրանից՝ բոլոր հիվանդների մոտ բարձրանում է հակաբիոտիկների հանդեպ կայունությունը, բայց եթե նրանք ինքնաբուժությամբ են զբաղվում՝ այդ գործընթացն անվերահսկելի է դառնում։ «Դա վանգավոր է ոչ միայն տվյալ մարդկանց, այլեւ ամբողջ աշխարհի համար», քանի որ հաջորդ ինֆեկցիաների բուժումը կարող է բարդանալ ամբողջ մարդկության համար, պարզաբանում է Բրյոմեն։

Կենդանիների համար ցանցային որոշ խանութներ, այդ թվում PetSmart-ն ու Petco-ն, հրաժարվում են ձկների կամ այլ կենդանիների համար հակաբիոտիկները գնել այնպիսի ձեւերով, որոնք կարող են նաեւ մարդիկ գործածել։ Նման դեղամիջոցներ արտադրող Thomas Labs-ը հայտնել է, որ խորհուրդ չի տալիս այդ դեղամիջոցները գործածել տուփի վրա նշված նպատակներից տարբերվող որեւէ այլ նպատակով։ 

Չնայած ավանդական ցանցերը պայքարում են նման չարաշահումների դեմ, բայցեւայնպես տնտեսելու ցանկություն ունեցողները միշտ էլ կարող են գնումներ կատարել համացանցային խանութներից՝ այդ թվում Amazon-ից ու eBay-ից։ Կենդանիների համար նախատեսված հակաբիոտիկների մասին արձագանքներում հաճախ կարելի է տեսնել միանգամայն մարդկային ախտորոշումներ՝ օրինակ իմաստության ատամի բորբոքում կամ բրոնխիտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ