• Latest news

Մի փորձեք տեղը գցել դուրս ընկած ուսը մարտաֆիլմերի հերոսների նման

12 ապրիլի, 2014  22:18

Կինոֆիլմերում դուրս ընկած ուսը այնքան հեշտ են տեղը գցում. հերոսը նույն պահին ուսը տեղն է դնում եւ կրկին նետվում հարձակման։ Սակայն իրական կյանքում այդ վնասվածքն շատ ավելի լուրջ է, եւ այն այդքան էլ հեշտ չէ բուժել, ասում է Քլիվլենդի կլինիկայի օրթոպեդ Ջոզեֆ Սկարսելան։

Ուսը դուրս է ընկնում, երբ ուսոսկրը դուրս է գալիս ոսահոդի բնից։ Ուսը մարդու մարմնի ամենաշարժուն հոդն է, ինչը նրան ավելի ֆունկցիոնալ է դարձնում, բայց եւ ավելի հեշտ վնասվող, քան մնացած հոդերը։

Ինչպե՞ս իմանալ, արդյոք ձեր ուսը դուրս է ընկել։

Եթե այն իրականում դուրս է ընկել, դուք ուժեղ ցավեր կունենաք։ Ձեռքը կարող է թմրել եւ ուռել։ Եթե անգամ փորձեք ձեռքը շարժել, դուք չեք կարողանա դա անել, ասում է Սկարսելան։ Մի փորձեք կրկնել այն, ինչ ցուցադրում են մարտաֆիլմերում՝ ոչ մի դեպքում մի փորձեք ինքնուրույն տեղը գցել ձեր կամ մեկ ուրիշի ուսը։ Դա պետք է անել միայն շտապօգնության բաժանմունքում, ասում է բժիշկը։

Մասնագետի օգնությանը սպասելով, ձեռքը միեւնույն դիրքում պահեք եւ վրան սառույց դրեք։ Հենց որ բժիշկը ուսը տեղը գցի, դուք թեթեւացում կզգաք, թեպետ այտուցը դեռ որոշ ժամանակ կարող է պահպանվել։ Բժիշկները հաճախ այտուցն ու ցավը անցնելուց հետո վերականգնողական վարժություններ են խորհուրդ տալիս։ Վարժություններն ուղղված են մկանների եւ ջլերի ամրապնդմանը վնասվածքի կրկնումը կանխելու համար։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է