• Latest news

Ինչպե՞ս հեշտ քնել շոգին. 4 օգտակար խորհուրդ

23 օգոստոսի, 2017  23:48

Աշնանը հաշված օրեր են մնացել, սակայն Հայաստանի շրջանների մեծ մասում դեռեւս բավականին շոգ է, եւ մարդկանցից շատերը շոգին դժվարությամբ են քնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն ավելի հեշտ եւ լիարժեք քնել:

Սառույցով շիշ եւ հովհարիչ

Փորձեք քնելուց կես ժամ առաջ միացված հովհարիչի առջեւ պահել սառույցով շիշը. սա կօգնի ննջասենյակի ջերմաստիճանը 2-3 աստիճանով նվազեցնել:

Սպիտակեղեն սառնարանից

Կարելի է անկողինը ծածկել սպիտակեղենով, որը սառնարանում է պահվել: Սպիտակեղենը սառնարանի մեջ դնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն խոնավ չէ: Եվ ցանկալի է այն ամուր փաթեթավորել, որպեսզի  պաշտպանվի սառնարանի բակտերիաներից:

Սառեցված բանջարեղեն

Անկողինը կարելի է հովացնել սառեցված բանջարեղենի փաթեթով. հերմետիկ փակված փաթեթը քնելուց առաջ 30 րոպե դրեք վերմակի կամ բարձի տակ:

Պիժամա

Շոգ գիշերվա դեպքում փորձագետները խորհուրդ են տալիս պիժաման չհանել, քանի որ այն չի նպաստում մարմնի տաքացմանը, այլ հակառակը՝ հովացնում է: Սակայն ցանկալի է բամբակյա պիժամա հագնել, իսկ սինթետիկ գործվածքներից հրաժարվել:

Ամառվա շոգին հեշտ քնելու մասին այլ օգտակար խորհուրդներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել