• Latest news

ՁԻԱՀ-ը դադարել է Աֆրիկայում մահացության պատճառների թվում առաջատար լինել. ԱՀԿ

24 օգոստոսի, 2017  13:05

ՁԻԱՀ-ը դադարել է աֆրիկյան մայրցամաքի բնակչության շրջանում մահացության առաջատար պատճառը լինել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հիմա այդ ցանկի առաջին հորիզոնականում թոքաբորբն ու բրոնխիտն են:

Վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին Աֆրիկայում ՁԻԱՀ-ից մահացել է 760 հազար մարդ, մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը գերազանցում էր 1 միլիոնը: Այսպիսով, 5 տարվա ընթացքում Աֆրիկայում ՁԻԱՀ-ից մահացությունը զգալիորեն նվազել է: Եվ չնայած ներկայում ՁԻԱՀ-ն ավելի քիչ կյանքեր է խլում, ամեն դեպքում, դրա զոհերի թիվը բավական բարձր է, հատկապես եթե հաշվի առնենք մեծ թվով կանխարգելիչ միջոցառումների եւ արդյունավետ դեղամիջոցների առկայությունը: Սակայն, ցավոք, Աֆրիկայում այդ դեղամիջոցները միայն քչերին են հասանելի:

Թոքաբորբն ու բրոնխիտը, որոնք ներկայում Աֆրիկայում մահացության պատճառներից առաջինն են, զարգանում են բակտերիաներով, վիրուսներով, որոշ դեպքերում էլ՝ սնկերով շնչուղիների վարակվելու արդյունքում: 2015 թվականին 5 տարեկանից փոքր երեխաների շուրջ 16%-ի մահվան պատճառ են դարձել հենց թոքաբորբն ու բրոնխիտը, ինչն այդ հիվանդությունները տարիքային այս խմբում մահացության առաջատար պատճառներից է դարձնում: ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ն ներկայում Աֆրիկայում այս սարսափելի ցանկի երկրորդ հորիզոնականում են:

Աֆրիկայում մահացության հիմնական պատճառների ցանկում երրորդ տեղում վիրուսներով, բակտերիաներով կամ աղիների ինֆեկցիաների հետեւանքով առաջացած փորլուծությունն է: Այդ ինֆեկցիաներն օրգանիզմում հայտնվում են կեղտոտ եւ խմելու համար վտանգավոր ջրի օգտագործման, վատ հիգիենայի, ապրելու եւ սնվելու վայրերում սանիտարական պայմանների բացակայության հետեւանքով:

ԱՀԿ-ի տվյալներով՝ փորլուծությունը նաեւ Աֆրիկայում եւ ամբողջ աշխարհում 5 տարեկանից փոքր երեխաների մահացության երկրորդ պատճառն է:

Աֆրիկայում մահացության պատճառներից չորրորդ տեղում ուղեղի կաթվածն է, հինգերորդում՝ սրտի կաթվածը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել