• Latest news

Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան շուրջ 300 դեպք է գրանցվում

30 օգոստոսի, 2017  15:40

Յուրաքանչյուր տարի Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի շուրջ 250-300 նոր դեպք է գրանցվում եւ այդ հիվանդության պատճառով՝ շուրջ 150 մավան դեպք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, օնկոգինեկոլոգ Գագիկ Բազիկյանը։

Մասնագետի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ հիվանդությունների 40 տոկոսը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ բուժումն արդեն անօգուտ է։ Դրանով էլ բացատրվում է բարձր մահացությունը։ Չնայած երկրում գործում է սքրինինգային ծրագիր, որի շրջանակում կանայք կարող են անվճար Պապ-թեստ հանձնել, մասնագետի խոսքով՝ կանանց մեծամասնությունը պրոֆիլակտիկայի համար բժշկի չի դիմում։ Դա անում են միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում։

Ուռուցքաբանի կարծիքով՝ Հայաստանում մարդու պապիլոմայի դեմ վիրուսի պատվաստանյութի ներդնումը կարող է օգնել նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդությունն ու դրա հետեւանքով մահացությունը։  Մասնագետը նաեւ նշեց, որ նախկինում որոշ ընկերություններ փորձել են Հայաստան ներմուծել մարդու պապիլոմայի դեմ պատվաստանյութ։ Չնայած պատվաստանյութը վճարովի էր եւ էժան չէր (շուրջ 150 000 – 200 000 դրամ), շատերն էին այն գնում՝ երեխաներին պատվաստելու համար։

Մարդու պապիլոմայի դեմ պատվաստնայութը ներարկումների ազգային օրացույցում ներառվելուց հետո 13 տարեկան աղջնակներն անվճար կպատվաստվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել