• Latest news

Ինչու են տղամարդիկ մահանում սեքսի ժամանակ

1 սեպտեմբերի, 2017  13:08

Տղամարդիկ չորս անգամ ավելի հաճախ են մահանում սեքսի ժամանակ սրտի կաթվածից, քանի որ նրանց զուգընկերները չափազանց շփոթվում են՝ օգնության դիմելու համար: Այս մասին գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հոսպիտալի հետազոտությունը:

Գիտնականները վերլուծել են 3028 հիվանդի տվյալներ, որոնց մոտ սրտի կանգ է արձանագրվել: Ընդ որում, 246-ը կաթվածի ժամանակ ֆիզիկական ակտիվություն է ունեցել, որոնցից 17-ը սեքսով է զբաղվել: Մասնագետները նկատել են, որ 8 մարդուց միայն մեկն է հաղթահարել սեռական ակտի ժամանակ առաջացած սրտի կաթվածը: Միաժամանակ, մարդկանց շուրջ կեսը ողջ է մնացել, եթե կաթվածահար է եղել ցանկացած այլ պայմաններում:

Հետազոտողների կարծիքով՝ սիրով զբաղվելիս մահվան հաճախակի դեպքերի պատճառը զուգընկերների ցնցումն է, որոնք չեն կողմնորոշվում՝ ինչպես արձագանքել եւ արագորեն շտապ օգնություն չեն կանչում: Միաժամանակ, կորցրած յուրաքանչյուր մեկ րոպեն 10%-ով նվազեցնում է հիվանդի՝ ողջ մնալու հնարավորությունը: Եթե սրտի կաթվածը սեքսի ժամանակ է տեղի ունեցել, հիվանդը սիրտ-թոքային ռեանիմացիայի պետք է սպասի երկու անգամ ավելի երկար:

British Heart Foundation հասարակական կազմակերպությունը սրտի կաթված տարած մարդկանց խորհուրդ է տալիս սեռական ակտիվությունը վերականգնել մի քանի շաբաթ անց, խուսափել ալկոհոլից եւ սննդի մեծ չափաբաժիններից, ինչպես զուգընկերոջը խնդրել ավելի ակտիվ դեր ստանձնել սիրով զբաղվելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել