• Latest news

Երիկամների ֆունկցիայի խանգարումը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի. գիտնականներ

2 սեպտեմբերի, 2017  13:55

Երիկամների ֆունկցիայի խանգարումը կարող է պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոզի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում են ավստրիական Ինսբրուքի բժշկական համալսարանի գիտնականները:

Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված նրանց հետազոտությունում նշվում է, որ երիկամների ֆունկցիայի նույնիսկ աննշան խանգարումը կարող է աթելոսկլերոզի առաջացման վտանգի նույնքան լուրջ գործոն լինել, որքան ծխելը կամ դիաբետը:

Ավստրիացի գիտնականներն ամերիկացի գործընկերների հետ 21 երկարաժամկետ հետազոտությունների մետավերլուծություն են կատարել, որոնցում հաշվի են առել 800 հազար մասնակիցների տվյալները: Պերիֆերիկ աթերոսկլերոզի առաջացման գործոն են եղել երիկամների ֆունկցիայի չափանիշները: Պարզվել է նաեւ, որ նախկինում նորմալ համարվող օրական 10 մգ ալբումինուրիան հիվանդության առաջացման վտանգը մեծացնում է 10%-ով, անդամահատման վտանգը՝ 40%-ով:

Հետազոտությունը նաեւ թերապիայի զգալի օգուտ է արձանագրել նույնիսկ աննշան ալբումինուրիայի դեպքում: Սրանից հետեւում է, որ մեզի մեջ ալբումինի մակարդակի բարձրացումը պետք է հետազոտվի եւ բուժվի, հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ ապագայում առաջին հայացքից աննշան խնդիրը լուրջ հետեւանքների կհանգեցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll