• Latest news

Հաստատվել է սոցփաթեթի շահառուներին բուժօգնություն մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը

4 սեպտեմբերի, 2017  22:22

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։ Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի իրականացման լիցենզիայի առկայությունն է։

Հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների եւ խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Փաստորեն, շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին եւ որակին կհետեւեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլեւ ապահովագրական հատուցումը վճարող եւ բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Հավելենք, որ նոր համակարգով սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները կարելի է կազմակերպել միայն այն առողջապահական կազմակերպություններում, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետում ընգրկված բոլոր ծառայությունները տեղում մատուցելու հնարավորությունները:

Սոցիալական փաթեթի շահառուներին անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը` այստեղ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է