• Latest news

Կանգնած աշխատանքը նստակյացից ավելի վտանգավոր է. գիտնականներ

7 սեպտեմբերի, 2017  10:49

Կանգնած աշխատանքն առողջության համար ավելի վտանգավոր է, քան նստակյացը, պնդում են Կանադայի Work & Health կենտրոնի գիտնականները։ Նրանց խոսքով՝ մարդիկ, որոնք աշխատանքային ժամերին անընդհատ կանգնած են, ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների, քան նրանք, որոնք նստած են աշխատում։

Գիտնականները վերլուծել են 7320 մարդկանց տվյալները, որոնք աշխատավայրում շաբաթական առնվազն 15 ժամ նստած կամ կանգնած են անցկացրել կամ էլ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Կամավորների աշխատանքին հետեւել են 12 տարի շարունակ։ Հետազոտության մեկնարկի պահին մասնակիցներից ոչ ոք սրտի հիվանդություններ չի ունեցել։

Հետազոտողները պարզել են, որ աշխատավայրում հիմնականում կանգնած աշխատող մարդիկ երկու անգամ հաճախ են բախվում սրտի հիվանդություններին, քան նրանք, որոնք սովորաբար նստած են աշխատում։ Գիտնականները պարզել են, որ աշխատավայրում ե՛ւ նստած, ե՛ւ կանգնած աշխատող տղամարդիկ 39 տոկոսով քիչ են սրտի հիվանդություններ ունենում, քան նրան, որոնք միայն նստած են աշխատում։ Իսկ նստած եւ կանգնած աշխատող կանանց դեպքում սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը 80 տոկոսով ավելի մեծ է, քան հիմնականում նստած աշխատող կանանց մոտ։

Մասնագետները հաշվի են առել նաեւ այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Գիտնականների խոսքով՝ երբ մարդը կանգնած է, արյան հոսքն ուղղվում է դեպի ոտքերը, եւ աճում է ճնշումը սրտի վրա։ Այդ պատճառով երկար ժամանակ կանգնած աշխատելը վնասակար է սրտի համար։ Այն կարող է նաեւ մեջքի խնդիրների եւ վիժումների պատճառ դառնալ։ Փորձագետները խորհուրդ են տալիս կանգնած աշխատող մարդկանց ընդմիջում անել եւ ժամանակ առ ժամանակ նստել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է