Ո՞ր դեպքերում է հակացուցված Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը

7 սեպտեմբերի, 2017  16:51

Դեկտեմբերին Հայաստանում պլանավորվում է նոր պատվաստում իրականացնել, որը պաշտպանում է Մարդու պապիլոմայի վիրուսից եւ այդ վիրուսի որոշ շտամերով վարակվելու հետեւանքով առաջ եկած հիվանդություններից, այդ թվում՝ արգանդի վզիկի քաղցկեղից։ Ի՞նչ հակացուցումներ ունի այդ պատվաստումը։ Ո՞ր դեպքերում այն չի կարելի կիրառել։ Այդ հարցերի պատասխանները NEWS.am–ի թղթակցին օգնել են գտնել ԱՀԿ փորձագետ Պաուլ Բլյումն ու շվեդ մասնագետ Յոակիմ Դիլները։

  1. Ալերգիա

Պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ ալերգիան արդեն հակացուցում է դրա ներարկմանը։ Եթե պացիենտի մոտ ալերգիկ ռեակցիա է ի հայտ գալիս ներկարկումից անմիջապես հետո, հաջորդ չափաբաժինները ներարկել խորհուրդ չի տրվում։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն՝ լատեքսից ունեցած ալերգիան նույնպես նշանակում է, որ երկվալենտ պատվաստումը հակացուցված է. ներարկիչը կարող է բնական լատեքս պարունակել։

4 եւ 9 վալենտականությամբ պատվաստման համար օգտագործվում են Saccharomyces cerevisiae (հացի խմորիչներ), ուստի այդ պատվաստումը  հակացուցված է խմորիչներից  ալերգիա ունեցողներին։

  1. Հղիություն

Այս պահին հղիներին նույնպես հակացուցված է Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն, եթե պատվաստումից հետո է պարզվում, որ կինը հղի է, դա հղիություն ընդհատելու պատճառ չէ, սակայն հաջորդ չափաբաժինները պետք է ներարկել երեխայի ծնունդից հետո միայն։

  1. Ջերմություն եւ հիվանդություն

Սուր փուլում գտնվող ինֆեկցիոն հիվանդությունները եւ բարձր ջերմությունը պատվաստման համար ժամանակավոր հակացուցումներ են պարունակում։ Պատվաստել կարելի է միայն պացիենտի լիովին ապաքինումից հետո։

Իսկ ահա թուլությունը,  փորլուծությունը եւ վերին շնչուղիների թեթեւ ինֆեկցիան հակացուցումներ չեն համարվում։

Նշենք, որ Մարդու պապլիոմայի վիրուսի դեմ աղջիկներին խորհուրդ է տրվում պատվաստել՝ սկսած 9 տարեկանից։ Հայաստանում պլանավորվում է պատվաստել 13 տարեկանը լրացած աղջիկներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ