• Latest news

Կետոգենային դիետան՝ երկարակեցության գաղտնի՞ք

8 սեպտեմբերի, 2017  13:10

Մեծաքանակ ճարպեր պարունակող կետոգենային դիետան նպաստում է կյանքի տեւողության երկարացմանը եւ նվազեցնում է երիտասարդ տարիքում մահվան հավանականությունը։ Նման անսպասելի եզրակացության եկել Բաքի անվան Ծերացման հետազոտության ինստիտուտի անդամ էրիկ Վերդինի ղեկավարությամբ աշխատող ամերիկացի գիտնականները։

Cell Metabolism ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականներն օգտագործել են 1 տարեկան մկներ, որոնց համար հատուկ սննդակարգ են մշակել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու առավելագույնի հասցնելով արյան պլազմայի մեջ բետահիդրօքսիբուտիրատի քանակը (կետոնային մարմինների տարատեսակներից մեկը)։ Մկների սննդակարգը 89-90 տոկոսով բաղկացած է եղել ճարպերից, ընդ որում, կետոգենիկ սննդակարգը ընդմիջվել է նաեւ սովորականով։ Այս սննդակարգով սնվող մկներին համեմատել են այլ կրծողների հետ, որոնք այլ սնունդ են ընդունել։ Հետազոտողները նշում են, որ չնայած ճարպերի մեծ քանակին, ոչ մի կրծողի քաշ գրեթե չի փոխվել՝ ի տարբերություն նրանց, որոնք «սովորական» սննդակարգ են պահպանել կամ միայն ճարպեր են կերել։

Պարզվում է, որ ինչպես սովորական սննդակարգով ընդմիջվող (ցիկլիկ), այնպես էլ անընդմեջ կատոգենային դիետան երկարացրել է կրծողների կյանքի միջին տեւողությունը՝ կրճատելով հասուն տարիքում մահանալու հավանականությունը։ Սակայն դա չի երկարացրել ծեր մկների կյանքը։

Գիտնականները նաեւ ստուգել են մկների ճանաչողական եւ ֆիզիկական ունակությունները 12-14-ամսական, 22-24-ամսական եւ 28-30–ամսական հասակում։ Պարզվել է, որ ցիկլիկ դիետան նպաստել է ծերանալիս նորմալ հիշողությունը պահպանելուն։ Բացի այդ, էխոկարդիոգրամմայի արդյունքները ցույց են տվել, որ դա երկարացրել է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքը։

Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ, որոնք կարող են ապացուցել մարդու օրգանիզմի վրա կատոգենիկ սննդակարգի դրական ազդեցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է