• Latest news

Ե՞րբ է անհրաժեշտ պտղի պարտադիր էխոկարդիոգրաֆիա անցկացնել

9 սեպտեմբերի, 2017  18:17

Էխոկարդիոգրաֆիան հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է, որը կիրառվում է սրտի եւ խոշոր անոթների կառուցվածքն ու գործառույթները ստուգելու համար։ Այդ հետազոտության միջոցով հղիության 18-22-րդ շաբաթում կարելի է պարզել պտղի սրտի շատ բնածին արատներ։

Մանկական հայտնի սրտաբան Կարեն Քուրդովը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց պտղի սրտի արատների հավանակության հիմնական գործոնների մասին։ Եթե հղի կնոջ մոտ առկա են ներքոնշյալ երեւույթներից թեկուզ մեկը, պետք է անպայման էխոկարդոգրաֆիայի դիմել։ 

  • Հղին, նրա ամուսինը կա երեխաներից մեկն ի ծնե սրտի արատով է տառապում։ Մասնագետի խոսքով՝ նման ընտանիքներում սրտի արատով երեխաների ծնվելու հավանականությունը 3-5 անգամ ավելի մեծ է, քան ընտանիքներում, որտեղ նման անձինք չկան։
  • Հղին տառապում է այնպիսի հիվանդություններով, ինչպես շաքարախտը, ֆենիլետոնուրիան, էպիդեմիկ պարօտիտը կամ համակարգային հիվանդություններով՝ ինչպես համակարգային կարմիր գայլախտը։
  • Հղի կինն ընդունել է ջղաձգումների, սրտանոթային հիվանդությունների դեմ դեղորայքներ հակաբեղմնավորիչներ եւ լիթիումի պատրաստուկ։
  • Պտղի մոտ քրոմոսոմային խանգարում է առկա (ցանկացած):
  • Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկը կասկածում է, որ պտղի սիրտն անոմալիա ունի։
  • Պտղի սիրտն արագ է բաբախում (առիթմիա)։
  • Կինը նախկինում վիժումներ է ունեցել։
  • Հղի կինը ծխում է։ Ծխելը պտղի մոտ սրտի արատի զարգանալու ռիսկի գործոն է համարվում։

Մասնագետը նշեց, որ սրտի որոշ արատներ կյանքի հետ անհամատեղելի են եւ եթե դրանք հայտնաբերվում են, հղիությունը խորհուրդ է տրվում ընդհատել։ Սակայն արատներ կան, որոնք երեխայի կյանքին չեն սպառնում։ Բայց պտղի մոտ դրանց առկայության մասին ցանկալի է նախապես իմանալ՝ ճիշտ հղիություն տանելու եւ հետծննդյան շրջանում ճիշտ խնամք կազմակերպելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել