• Latest news

Քաղցկեղի դեմ դեղորայքի գները երեք-չորս անգամ ուռճացված են. գիտնականներ

12 սեպտեմբերի, 2017  19:25

Oregon Health and Science University եւ Memorial Sloan Kettering (ԱՄՆ) հետազոտողները պնդում են, որ քաղցկեղի դեղերի արտադրությունն իրականում դեղագործական ընկերությունների համար արժենում է հայտարարած գների մեկ քառորդը: Այսպես՝ դեղագործական հսկաները պնդում են, որ քաղցկեղի դեղերի՝ շուկա բաց թողնելու վրա ծախսում են  2.7 մլրդ դոլար, բայց դրա հետ մեկտեղ սովորաբար ոչ մի տեղեկատվություն չեն ներկայացնում, որը կհաստատեր նրանց բառերը:

Սակայն JAMA Internal Medicine  գիտական ամսագրում տպագրված են հետազոտության արդյունքները, որի ընթացքում գիտնականները մոտավորապես հաշվել են, թե որքան է կազմում քաղցկեղի դեղերի արտադրությունը եւ շուկա արտահանելը: Պարզվում է, որ այն կազմում է մոտ 650  մլն դոլար, այսինքն՝ դեղագործական ընկերությունների հայտարարած գումարի քառորդից էլ պակաս: Այդպիսով՝ գիտնականները հաստատել են, որ քաղցկեղի  դեղերի գները նշանակալիորեն ուռճացված են: Գիտնականներն այդ թվին ավելացնում են եւս 100 մլն դոլար, որը նրանք  որպես շահույթ կստանային , եթե ներդնեին ֆոնդային շուկա, այլ ոչ թե դեղերի արտադրություն: Ամեն դեպքում, նույնիսկ 750 մլն դոլարն էլ շատ ավելի քիչ է, քան հայտարարված  ընկերությունների կողմից հրապարակված 2.7 մլրդ-ը:

Դեռեւս 2014-ին Tufts Center-ի փորձագետները  տեսանյութ էին հրապարակել, որում հայտարարել էին, որ քաղցկեղի դեմ մեկ  դեղի արտադրության եւ շուկա արտահանման  համար  պահանջվում է 2-2,5 մլրդ դոլար: Զեկույցը հիմնված էր բացառապես գաղտնի տվյալների բազայի վրա, այդ պատճառով հնարավոր չէր ստուգել: Այդուհանդերձ, այդ թիվը սկսեցին անընդհատ մեջբերել, իսկ ոչ վաղ անցյալում, այն մեջբերեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ այն «խելագար» որակելով:

Գիտնականները ընդգծում են, որ ԱՄՆ ամբողջ արդյունաբերությունում գրեթե ամենաբարձր շահութաբերություն ապահովում է  դեղագործական ճյուղը: Իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ  դեղերի գնային քաղաքականությունը դուրս է բոլոր սահմաններից, եւ քաղցկեղի դեղերի գները մի քանի անգամ գերազանցում են դրանց արտադրության եւ հետազոտության ծախսերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել