• Latest news

Վազելը կարող է օգնել թողնել ծխելը

15 սեպտեմբերի, 2017  18:27

Վազելը կարող է օգնել թողնել ծխելը։ 2016-ին Կանադայում 178 ծխող գրանցվել էր 10 շաբաթ տեւած Run to Quit ծրագրին։ Ծրագրով նախատեսվում էր հրաժարվել ծխելուց, զբոսնել  մաքուր օդում կամ վազել (վերջնական նպատակը՝ վազել 5 կմ), ինչպես նաեւ թեժ գծով խորհրդատվություն մասնագետների հետ։

72 կամավոր ծրագրին մասնակցել է մինչեւ վերջ։ Մասնակիցների 91 տոկոսը սկսել է ավելի քիչ ծխել։ Կամավորների 37 տոկոսին  հաջողվել է թողնել ծխելը։ Դա հաստատվել է մոնոօքսիդ ածխածնի թեստի միջոցով։ Մասնակիցները ծրագրի ավարտից 6 ամիս անց ծխելուն չեն վերադարձել։ Ծրագրին մասնակցելու ընթացքում մասնակիցների օրգանիզմում մոնոօքսիդի միջին մակարդակը մոտ 1/3-ով նվազել է։ Բացի այդ, ծրագիրը դրական է ազդել նաեւ նրանց հոգեկան վիճակի վրա։

Mental Health and Physical Activity ամսագրի հոկտեմբերյան համարում լույս է տեսնելու հոդված՝ նվիրված վազքին եւ ծխելուց հրաժարվելուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ծխելը նաեւ բացասաբար է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա՝ նրան անինքնավստահ եւ չափազանց զգայուն դարձնելով: Մասնագետները պարզել են, որ ծխողները 200 տոկոսով ավելի զգայուն են, քան չծխողները: Բացի այդ՝ փորձի ծխող մասնակիցների մոտ հոգեբանական սթրեսի մակարդակը 178 տոկոսով ավելի բարձր է եղել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, մոտիվացիայի բացակայության, շատ ուտելու, տանը կամ աշխատավայրում զայրույթի բռնկման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել