• Latest news

Երրորդային ծուխը քայքայում է մարդու լյարդը եւ ուղեղը

16 սեպտեմբերի, 2017  12:20

Երրորդային ծուխը՝ մազերի, հագուստի կամ կահույքի վրա նստած ծխախոտի ծուխը, լուրջ սպառնալիք է մարդու ուղեղի եւ լյարդի համար։ Ծխի ազդեցությունը բարձրացնում է նյարդադեգեներատիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը եւ խանգարում է նյութափոխանակությունը։ Այս մասին զգուշացնում են Կալիֆորնիայի համլսարանի գիտնակնները։

Հետազուտության ընթացքում, նրանք երրորդային ծխի ազդեցությանը ենթարկված մարդկանց մոտ առողջական խնդիրներ են նկատել։

Առաջնային է համարվում ակտիվ ծխելու ժամանակ ծուխը թոքերը քաշելը, երկրորդային՝ պասիվ ծխողի կողմից ծուխը շնչելը։ Երրորդային ծուխը ծխախոտի ծխի  բաղադրիչների հետ հաղորդակցվելն է, որոնք ներծծվում են ծխողի տան մակերեւույթի՝ ներառյալ կահույքի, հագուստի, մազերի մեջ։ Ծխախոտի թունավոր նյութերը  երկար տարիներ մնում են տարբեր մակերեւույթների վրա, նրանք դիմացկուն են նույնիսկ ամենաուժեղ մաքրող միջոցների նկատմամբ։

Մկների վրա փորձարկումների ժամանակ գիտնականներն ապացուցել են, որ երրորդային ծուխը կարող է առաջացնել երկրորդ տիպի շաքարային դիաբետ, հիպերակտիվություն, թոքերի եւ լյարդի ախտահարում, ինչպես նաեւ վերքերի ապաքինման ժամանակ բարդացումներ։ Այժմ հաստատված է ուղեղի եւ լյարդի վրա երրորդային ծխի բացասական ազդեցությունը։ Այդ փորձաքննության արդյունքները ապացուցում են, որ նույնիսկ չծխող մարդիկ ռիսկային խմբում են, եթե բնակվում են ծխողների հետ նույն տանը, նույնիսկ եթե նրանք իրենց ներկայությամբ չեն ծխում։

 Հետազոտողները նշում են, որ լյարդի ախտահարումը կարող է խանգարել այդ օրգանի՝ օրգանիզմում դետոքսիակցիա կատարելուն։ Բացի այդ, երրորդային ծխի երկար ազդեցությունը ազդում է սթրեսի հորմոնի՝ էպինեֆրինի արտադրության վրա, որը երեւում է արդեն մեկ ամիս հետո։ Սթրեսի  հորմոնների մակարդակի բարձրացումը բացասական ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա։ Գիտնականներն ընդգծում են, որ երրորդային ծխի բազմաթիվ զոհեր նույնիսկ չգիտեն էլ, որ բախվում են ծխախոտի բաղադրիչների օգտագործման հետ, կամ ուղակի չեն հավատում դրան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել