• Latest news

Գերմանահայերը ցանկանում են 2018 թվականին Հայաստանում դասընթացներ անցկացնել ռադիոլոգ բժիշկների համար

20 սեպտեմբերի, 2017  10:42

2018 թվականին Եվրոպացի եւ հայ պրոֆեսիոնալների ասոցիացիան ցանկանում է Հայաստանում դասընթացներ անցկացնել ռադիոլոգ բժիշկների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը (Գերմանիա):

Ասոցիացիան ցանկանում է դասավանդելու համար մասնագետ հրավիրել Գերմանիայից, որը կաշխատի տեղացի բժիշկների հետ:

«Վերջին տարիներին երկիրն անհրաժեշտ սարքավորումներ է ձեռք բերել, սակայն, ցավոք, մասնագետների վերապատրաստում դեռեւս չի կատարվել: Հիմա մենք ցանկանում ենք այս բացը լրացնել», - հավելեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll