• Latest news

Որքան բարձր է ակցիզը, այնքան արդյունավետ է ծխելու դեմ պայքարը. Սկվորցովա

26 սեպտեմբերի, 2017  11:26

Ծխախոտի ակցիզների փուլային մեծացումը ծխախոտի դեմ պայքարի հայեցակարգի ամենաարդյունավետ միջոցներից է։ Որքան բարձր է ակցիզը, այնքան արդյունավետ է ծխելու դեմ պայքարը։ Հայ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ առողջապահության  նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նրա խոսքով՝ ակցիզների աստիճանական մեծացումը նախատեսված է ծխախոտի դեմ պայքարի հայեցակարգով, եւ ակցիզի բարձրացման գիծը շուտով կներկայացվի Եվրասիական տնտեսական խորհրդին եւ կքննարկվի ԵՏՄ այլ երկրների ներկայացուցիչների հետ։

«Մենք ձգտում ենք ներդաշնակեցման, քանի որ գնում ենք դեպի  միասնական շուկայի ձեւավորում, բայց կցանկանայինք, որ սահմանվի շեմը՝ ակցիզների բարձրացման սահմանը, քանի որ ԵՏՄ ամեն անդամ երկիր կարող է ինքնուրույն որոշում կայացնել։ Որքան բարձր է ակցիզը, այնքան լավ է այդ վնասակար սովորության դեմ պայքարը»,– նշել է Սկվորցովան։

Նա հավելել է, որ ծխախոտի դեմ պայքարի հայեցակարգն արդեն մշակվել է եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում դրա շուրջ աշխատում էին գործադիր իշխանության դաշնային տարբեր  մարմինները։

«Այս պահին գերատեսչությունների մեծամասնության հետ այն համաձայնեցված է։ Դեռ կան որոշ տարաձայնություններ, որոնք ձեւակերպվել են այնպես, ինչպես պահանջում է կանոնակարգը։ Մենք հույս ունենք, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում հայեցակարգը կներկայացվի ՌԴ կառավարությանը»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Հայաստանում ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությամբ նախատեսված չեն ակցիզային հարկեր, եւ ծխախոտի գնի բարձրացումը չի քննարկվում։ Հարցն արդեն կարգավորվել է որոշ ժամանակ առաջ՝ ամեն տարի ակցիզային հարկը կբարձրանա 15 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է