• Latest news

Հայաստանի աշխատանքային միգրանտները կարող են բուժապահովագրություն ստանալ Ռուսաստանում

26 սեպտեմբերի, 2017  12:31

ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշխատանքային միգրանտները կարող են բժշկական ապահովագրություն ստանալ Ռուսաստանում։ Այս մասին հայ–ռուսական առողջապահական երրորդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ միջազգային համաձայնագրերի շրջանակում այլ երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ տարածքում են աշխատում, կարող են անվճար շտապ բուժօգնություն եւ արտակարգ բժշկական ծառայություններ ստանալ, այդ թվում՝ շտապ վիրահատություններ եւ ծննդալուծում։

«Պարտադիր բժշկական ապահովագրությունը յուրաքանչյուր աշխատանքային միգրանտի հնարավորություն կտա անվճար օգտվել բժշկական օգնության ամբողջ ծավալից, ինչպես ՌԴ ցանկացած քաղաքացի պարտադիր բժշկական ապահովագրության բազային ծրագրի շրջանակում»,– ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ապահովագրությունը միգրանտների համար ձեռք է բերելու գործատուն, ինչպես դա արվում է ՌԴ քաղաքացիների դեպքում։ Աշխատողները ապահովագրական վճարումներ չեն անելու։

Սկվորցովան նաեւ նշեց, որ ՌԴ կառավարությունն արդեն քննարկել եւ հավանություն է տվել ԵՏՄ աշխատանքային միգրանտներին բժշկական ապահովագրության տրամադրման մասին համաձայնագրին։ Հիմա այն պետք է հավանության արժանանա ՀՀ կառավարությունում։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ հայկական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը եւ կարճ ժամկետներում կքննարկի ռուսական կողմի առաջարկը։

«Ավելին՝ մենք պատրաստ ենք մեր լուման ներդնել այդ ուղղությամբ առաջարկներ մշակելու մեջ»,– հավելեց նախարարը։

Նշենք, որ աշխատանքային միգրանտների առողջությունը այն հիմնական թեմաներից է, որոնք քննարկվելու են հայ–ռուսական առողջապահական համաժողովի ժամանակ։ Մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ ծխախոտի դեմ պայքարին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել