• Latest news

Սեզոնային գրիպի դեմ պատվաստման շնորհիվ ՌԴ–ում 3.5 անգամ կրճատվել են հիվանդության դեպքերը

26 սեպտեմբերի, 2017  13:34

Անցյալ տարի Ռուսաստանում հաջողվեց հասնել սեզոնային գրիպի դեմ պատվաստման առավելագույն ծավալների. պատվաստվել է 57 մլն մարդ՝ բնակչության 40 տոկոսը։ Դա թույլ տվեց 5 տարում 3.5 անգամ կրճատել գրիպով հիվանդանալու դեպքերը։ Այս մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նրա խոսքով՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստման շնորհիվ մահացու ելքով դեպքերի եւ հիվանդության ծանր դեպքերի թիվը 20 անգամ պակասել է։ Այս տարի, ըստ նախարարի, պլանավորվում է ավելի շատ մարդկանց պատվաստել։ Պետությունն արդեն պատվաստանյութեր է գնել, ընդ որում, 10 անգամ ավելի շատ, քան անցյալ տարի։

Պատվաստանյութերի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման համար բնակչության տարբեր խմբերի հետ բացատրական աշխատանքներ են տարվում։

«Մենք կոշտ արգելքների կողմնակիցն չենք, մենք կողմ ենք, որպեսզի տեղեկությունը հասցնենք ամեն մարդու, հիմնավորենք իմունային կանխարգելման անհրաժեշտությունը։ Բնակչությունն արդեն ավելի մեծ վստահություն է ցուցաբերում այս պատվաստանյութին, քանի որ արդյունքներն արդեն խոսուն են»,– նշեց նախարարը։

Նշենք, որ Վերոնիկա Սկվորցովան Հայաստան է եկել հայ–ռուսական 3–րդ առողջապահական համաժողովին մասնակցելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է