• Latest news

Ռուս մասնագետները ծխախոտի բաղադրության մասին զեկույց են պատրաստում

26 սեպտեմբերի, 2017  14:28

Ռուս մասնագետներն աշխատում են ծխախոտային արտադրանքի եւ դրանց արտազատած նյութերի կազմի վերաբերյալ հաշվետվության վրա: Զեկույցը ներկայացվելու է  ԵՏՄ անդամ պետությունների առողջապահական մարմիններին, եւ այն ենթադրում է ծխախոտային արտադրանքի բաղադրության լիարժեք բացահայտում: Այս մասին 3-րդ հայ-ռուսական առողջապահական համաժողովի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«Մենք մինչ օրս չգիտենք, թե ինչ չափաբաժնով եւ ինչ բաղադրիչներ են պարունակում կոնկրետ ծխախոտային արտադրատեսակները, որոնցից էլ կախված է ծխախոտի ազդեցությունը  մարդու օրգանիզմի վրա: Մենք այս հարցով Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությունն ենք ակնկալում», - ասել է Սկվորցովան:

Նա ավելացրել է, որ մաքսային միության շրջանակներում, Ռուսաստանի մասնագետները Հայաստանի գործընկերների հետ միասին մասնակցում են ծխախոտի արդյունաբերության տեխնիկական կարգավորման վերաբերյալ նորմատիվ ակտերի մշակման ուղղությամբ: Դեռ անցյալ տարի մշակվել է ծխախոտի արտադրանքի վտանգների մասին նախազգուշացումների նախագիծը եւ դրանց կիրառումը ծխախոտի ապրանքային փաթեթավորման վրա: Արդեն այս տարի այդ նախազգուշացումները կտեղադրվեն ծխախոտի տուփերի առջեւի եւ հետեւի մասում եւ կզբաղեցնեն փաթեթավորման առնվազն 50 տոկոս ը:

Նշենք, որ Վերոնիկա Սկվորցովան Հայաստան է եկել հայ–ռուսական 3–րդ առողջապահական համաժողովին մասնակցելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել