• Latest news

Պապիկները կարող են շարունակել ծխել, իսկ երիտասարդությունը պետք է առողջ լինի. առողջապահության նախարար

6 հոկտեմբերի, 2017  14:08

Պապիկները կարող են շարունակել ծխել, բայց պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի երիտասարդները չծխեն, առողջ լինեն եւ կարողանան ապրել ծխախոտի ծխից ազատ միջավայրում։ Այս մասին հոկտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Նրա խոսքով՝ երիտասարդները, որպես կանոն, սկսում են ծխել՝ տուրք տալով նորաձեւությանը։  Այդ պատճառով էլ ծխախոտի դեմ պայքարում պետք է շեշտը դնել հենց հարցի հուզական կողմին։ Ծխելը պետք է Հայաստանում դադարի նորաձեւ լինել։

«Եթե մեծերը ծխում են, նրանք կարող են շարունակել ծխել, բայց մենք պետք է անենք ամեն  բան, որպեսզի երիտասարդ սերունդը չծխի։ Պապիկները կարող են շարունակել ծխել ու  հազալ, բայց երիտասարդները պետք է առողջ լինեն եւ ապրեն ծխախոտի ծխից ազատ միջավայրում»,– ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ սրտանոթային հիվանդությունները Հայաստանում շատ տարածված են, եւ «մեղավոր»  են գրեթե յուրաքանչյուր 2-րդ մահվան համար, իսկ այդ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր է խաղում հենց ծխախոտը։

Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությանը։ Այս պահին մշակվում է ծխախոտի վերահսկողության քաղաքականության ոլորտում օրենսդրական ակտերի փաթեթ։ Դրա համար մասնագետներն ուսումնասիրում են եվրոպական երկրների, ԱՄՆ որոշ  նահանգների եւ մեր հարեւանների ու հետխորհրդային այլ երկրների փորձը, որոնք անցել են գրեթե նույն ուղին, որը հիմա անցնում է Հայաստանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է