• Latest news

Բջիջների ավելի քան 30 հազար հետազոտություն կարող է սխալ լինել

16 հոկտեմբերի, 2017  19:08

Բժշկության ոլորտում ավելի քան 30 հազար գիտական աշխատանքների արդյունքները կարող են կոռեկտ չլինել բջիջների գծում խառնաշփոթության պատճառով, պարզել են Նեյմեգանի համալսարանի հոլանդացի գիտնականները։

Շատ հավանական է, որ բջիջների մասին տեղեկությունները, որոնք օգտագործվել են հետազոտություններում, սխալ են նույնականացվել այսպես կոչված անմահ՝ անվերջ կիսվող բջիջների աղտոտման պատճառով։

Հայտնի են դեպքեր, երբ գիտնականները թոքերի քաղցկեղին նվիրված հետազոտություն են հրապարակել, սակայն հետագայում պարզվել է, որ նրանք աշխատել են լյարդի բջիջների հետ։ Կամ, օրինակ, մարդկային բջիջների փոխարեն, օգտագործել են մկների բջիջներ։

Օգտագործելով արդեն  հայտնի սխալ բջջային ինֆորմացիան՝ հետազոտողները պարզել են, որ 1950-ական թվականներից սկսած՝ այդ տեղեկություններն օգտագործվել են մոտ 33 հազար հետազոտություններում։

Երբ բջիջները հայտնվում են սնուցող միջավայրում, որոշ ժամանակ չեն կիսվում կամ շատ թույլ են կիսվում։ Այս շրջանում դրսից բերված միակ բջիջը կարող է գիտնականների համար աննկատ հետազոտվող կուլտուրայից արագ աճել։ Հետազոտողների գնահատականներով՝ աշխատանքների մինչեւ 36 տոկոսը, որտեղ բջջային կուլտուրաներ են ուսումնասիրվել, կարող են սխալ լինել։

Հետազոտությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է