• Latest news

Ինչպես է մոր աշխատանքային գրաֆիկն ազդում երեխայի ճարպակալման հավանականության վրա

28 հոկտեմբերի, 2017  22:04

3-4 տարեկան երեխաներն ավելի հազվադեպ են ավելորդ քաշ ունենում կամ տառապում ճարպակալումով, եթե նրանց մայրերն աշխատում են շաբաթական 1-24 ժամ։ Իսկ եթե մայրերը աշխատում են շաբաթական ավելի քան 35 ժամ, նրանց երեխաների մոտ ավելորդ քաշի առկայության հավանականությունը ավելի բարձր է։ Այս մասին ասվում է WZB Berlin Social Science Center գերմանական կենտրոնի գիտնականների հետազոտության մեջ։

Հետազոտությունը նաեւ  ցույց է տվել, որ 8-14 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի առկայության հավանականությունն ավելի ցածր է, եթե նրանց մայրերը աշխատում են շաբաթական 35-40 ժամ։ Նաեւ  ավելորդ քաշի կամ ճարպակալման հավանականությունը ցածր է այն երեխաների մոտ, որոնց հայրերն աշխատում են շաբաթական 45 ժամից քիչ։ Ծնողների աշխատավարձը, ըստ հետազոտության արդյուքնների, նույնպես կարեւոր դեր է կատարում, օրինակ, անապահով ընտանիքների երեխաները սովորաբար ավելի գեր են։

Գիտնականները չգիտեն, թե ինչու է երեխաների ճարպակալման հավանականությունը տարբերվում՝ ըստ նրանց տարիքի ու ծնողների աշխատանքային ժամերի։ Հավանաբար դա բացատրվում է նրանով, որ զարգացման տարբեր փուլերում երեխաների պահանջները տարբեր են լինում։

Ըստ նախորդ հետազոտությունների տվյալների՝ շատ աշխատող մայրերի երեխաները ավելի հաճախ են տառապում ճարպակալումով, քանի որ այդ կանայք քիչ ժամանակ ունեն ուտելիք պատրաստելու համար, ու նրանց երեխաները հաճախ են սնվում ֆասթ ֆուդով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll