• Latest news

Հաշմանդամները չպետք է իրենց շրջապատից օտարված զգան. Հասարակական կազմակերպություն

3 դեկտեմբերի, 2013  16:40

Այսօր Հայաստանում հաշմանդամներն իրենց ավելի լավ են զգում, քան տարիներ առաջ, քանի որ այս մարդկանց համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում տարբեր բնագավառներում իրենց դրսեւորելու համար: Այս մասին դեկտեմբերի 3-ին, Երեւանում տեղի ունեցած  հաշմանդամների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Հայաստանի հաշմանդամների «Փյունիք» միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ մասնավոր անձիք ավելի մեծ հաճույքով են ուշադրություն դարձնում որակյալ թեքահարթակների տեղադրմանը, եւ այս գործընթացում հասարակական կազմակերպություններն ակտիվ դեր են խաղում , ինչպես նաեւ դիտվում է օգնություն պետության կողմից:  Նրա խոսքով, քաղաքը պետք է հնարավորինս հարմարավետ լինի հաշմանդամների տեղաշարժման համար:

Հակոբ Աբրահամյանը հաղորդեց, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հրահանգով Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խմբում աշխատատեղեր են ստեղծվել հաշմանդամների համար, եւ հիմա նրանք իրենց երջանիկ են զգում:

Սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով, նրանց համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք չօտարվեն շրջապատից, այլ ձուլվեն նրա հետ: Այս խավի մարդկանց համար կարեւոր խնդիր է հանդիսանում հասարակական տրանսպորտից օգտվելու հարցը: Ա. Աբրահամյանի խոսով, շուտով Չինաստանից Հայաստան կներմուծվեն  հատուկ սարքավորված ավտոբուսներ, որից հետո մասնագետները կդիտարկեն հարցը. ավելի էժան է դրանք ներմուծել , թե՞ այստեղ արտադրել: Նա տեղեկացրեց, որ  2014 թվականին նախատեսվում է   30 միլիոն դրամ տրամադրել  հաշմանդամների համար լիֆտերի եւ ավտոբուսների վերասարքավորման ու թեքահարթակների կառուցման  համար:

Իրավաբանների միջազգային ասոցացիայի նախագահ եւ հոգեբան Խաչատուր Մարոզյանը նշեց, որ Հայաստանում բացակայում են այս ոլորտը կարգավորող մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը: « ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»  օրենքը  կոչված է պաշտպանելու հաշմանդամների իրավունքները, մինչդեռ գործնականում դա այդպես չէ: Դրանով հիմնականում զբաղվում են մասնավոր կազմակերպությունները»,- նշեց Մարոզյանն, ավելացնելով, որ պետությանըը մշտապես պետք է հիշեցնել, որպեսզի օրենքը իրագործվի: «Հաշմանդամներն ամսական ստանում են մոտավորապես 15000 դրամ, մասնավոր անձանց կողմից շարժասայլակներ, բայց այս ամենից նրանք իրենց պաշտպանված չեն զգում»,- նշեց Մարոզյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll