• Latest news

Ծխող ու խմող մարդկանց ատամի լիցքերն ավելի հաճախ են ընկնում

9 նոյեմբերի, 2017  10:47

Ծխելը ու ոգելից խմիչք օգտագործելու սովորությունը բացասաբար են ազդում ոչ միայն ատամների ու բերանի խոռոչի առողջության վրա, այլեւ զգալիորեն բարձրացնում են տեղադրված լիցքերի ընկնելու հավանականությունը։ Դա պարզել են University of Pittsburgh համալսարանի գիտնականները։

Նրանք վերլուծել են 807 մարդու տվյալներ, որոնք բուժվել էին ատամնաբույժների մոտ ու հայտնաբերել, որ ատամները բուժելուց հետո 2 տարվա ընթացքում լիցքերի հետ խնդիրներ հաճախ էին առաջանում այն մարդկանց մոտ, որոնք ոգելից խմիչք էին օգտագործում։ Իսկ նման խնդիրների առաջացման ընդհանուր հավանականությունն ավելի բարձր էր ծխող տղամարդկանց մոտ։

Բացի դրանից, խնդիրների հավանականությունը բարձրացնում էին MMP2 գենի առանձնահատկությունները։ Հնարավոր է , MMP2-ն խախտում է լիցքի ու ատամի մակերեսի ամրակցումը։ Հետազոտողներն ասում են, որ գեների ուսումնասիրությունը կարող է օգնել ատամնաբույժներին հիվանդների բուժման համար ավելի լավ ռազմավարություն ընտրել ։

Նաեւ մասնագետները գնահատել էին ամալգամայից պատրաստվող լիցքերի ամրությունը, որոնք ավելի քան 150 տարի օգտագործվում են ատամնաբուժության մեջ, բայց պարունակում են սնդիկ, ու կոմպոզիտային լիցքերի ամրությունը։ Գիտնականները պարզել են, որ խնդիրների հավանականությունը կախված չէր այն հանգամանքից, թե ինչ նյութից էր պատրաստված լիցքը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել