• Latest news

«Թիթեռ տղային» սրվակում աճեցրած արհեստական մաշկ են փոխպատվաստել (ֆոտո)

9 նոյեմբերի, 2017  20:38

Գերմանացի բժիշկները գենային թերապիայի օգնությամբ բուժել են մաշկի ընդարձակ ախտահարումից տառապող երեխային՝ սրվակի մեջ աճեցնելով լիարժեք մաշկային հյուսվածք։ Աշխատության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Յոթ տարեկան երեխան տառապում էր ծայրաստիճան հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝   բուլյոզ էպիդերմոլիզով։ Այս հիվանդությունը, որի պատճառով մարմինը պատվում է հեղուկով լի բշտիկներով, առաջանում է LAMB3 կամ LAMA3 եւ LAMC3 գեներում կետային մուտացիաների պատճառով, որոնք պատասխանատու են մաշկի բջիջների իրար հետ ամրակցվելու համար։ Նման երեխաներին անվանում են «թիթեռ –երեխաներ»։ Բուլեզային էպիդերմոլիզի բուժման արմատական մեթոդներ չկան՝ հիվանդներին օգնում են՝ ընդամենը կանխելով մաշկի վնասվածքները ու բուժելով գոյացած բշտիկները։

Թոբիաս Հիրշը՝ Ռուրի համալսարանից ու նրա գործընկերները մշակել են այդ հիվանդության դեմ պայքարի առաջին արդյունավետ միջոցը՝ ստեղծելով էպիդերմիսի ստորին շերտերի ցողունային բջիջներից լիարժեք մաշկի կուլտուրաներ աճեցնելու մեթոդաբանությունը։ Այդ բջիջների ԴՆԹ-ն , գիտնականների խոսքով, կարելի է հեշտորեն խմբագրել բազմացումից առաջ, ինչը թույլ է տալիս ոչնչացնել մուտացիաները LAMB3-ում ու մյուս հատվածներում, որոնք կապակցված են մաշկի հիվանդության զարգացման հետ։ 

Առաջնորդվելով այդ գաղափարով՝ կենսաբանները փորձել են փրկել գերմանական Բոխում քաղաքի կլինիկաներից մեկի յոթամյա հիվանդի կյանքը, որը տառապում էր էպիդերմոլիզի ամենածանր ձեւերից մեկով։ Այդ պահին նա արդեն հիվանդանոցում էր հայտնվել, երկու ծանր բակտերիալ ինֆեկցիաները նրան զրկել էին մաշկային ծածկույթի մոտ 60 տոկոսից, ինչը փաստացի տղային դատապարտել էր տանջալի մահվան։

 Հետազոտողները նշում են, որ մաշկի որոշ մասեր անվնաս էին մնացել ու դա թույլ է տվել հավաքել ցողունային բջիջների փոքր քանակություն, հեռացնել LAMB3-ի մուտանտային տարբերակը ու այն փոխարինել գենի ճիշտ կրկնօրինակով՝ հատուկ ռետրովիրուսի օգնությամբ։ Դրանից հետո գիտնականները բազմացրել են այդ բջիջները սրվակի մեջ, ստիպել, որ դրանք վերածվեն մաշկի տարբեր տեսակի բջիջների ու դրանք շաղ տվել հատուկ շաբլոնի վրա, որը նմանակում է մարդու մաշկի հյուսվածքի կառուցվածքը։

Աճեցնելով «արհեստական մաշկի» մոտ մեկ քառակուսի մետր՝ գիտնականները փոխպատվաստել են փոքր կտորներ երեխայի ձեռքի վրա, որպեսզի ստուգեն, արդյոք օրգանիզմի մաշկը կընդունի այն ։ Այդ փորձը հաջող է ավարտվել, դրա համար էլ բժիշկները ևս երկու վիրահատություն են իրականացրել, փոխարինելով մաշկային ծածկույթի մոտ 80 տոկոսը։

Մեկ տարի անց, հետազոտողների խոսքով, մաշկն ամբողջովին կպել է։ Փոքրիկ հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել անցած տարվա փետրվարին ու սկսել է ապրել սովորական երեխաների նման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել