• Latest news

Ծնողները չգիտեն, թե պասիվ ծխելն ինչպես է ազդում իրենց երեխաների առողջության վրա

18 նոյեմբերի, 2017  16:54

Շատ ծխողներ վստահ են, որ երբ իրենք ծխում են՝ միայն իրենց թոքերն են վնասվում: Իրականում, պասիվ ծխելը շատ վտանգավոր է նաեւ շրջապատի, հատկապես, երեխաների համար: Շատ ծնողներ դա պարզապես չգիտեն, ինչպես ասվում է նոր հետազոտության մեջ,որը հրապարակվել է Nicotine and Tobacco Research ամսագրում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխող ծնողների երեխաներն ստիպված են ներքաշել ավելի շատ ծուխ, քան թվում է: Ծխող հայրիկներն ու մայրիկները սովորաբար ծխի քանակը տարածքում գնահատում են հոտով: Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վտանգավոր ծխի 85 տոկոսն անհնար է անզեն աչքով տեսնել եւ դրա մեծ մասն անհոտ է:

Ուսումնասիրության հեղինակները զրուցել են փոքր երեխա ունեցող  ծխող 65 ծնողի հետ: Պարզվել է, որ նրանցից շատերը համոզված են, որ իրենք կարող են առանց երեխայի առողջությանը վնասելու ծխել նույն մեքենայի մեջ՝ բաց պատուհանով:

Սակայն երեխաների մեզի անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ միեւնույն մեքենայի մեջ գտնվելով ծխող ծնողների հետ, երեխայի օրգանիզմում երկու անգամ ավելացել է մարկերների քանակը, որոնք հաղորդում են արյան մեջ նիկոտինի առկայության մասին՝ ի տարբերություն այլ ժամանակահատվածներում կատարված հետազոտությունների:

Թել Ավիվի համալսարանի գիտնականների ուշադրությունը գրավել են ծնողներ Իսրայելից: Պարզվել է, որ միայնակ ծնողների համարյա 30 տոկոսը եւ հայրիկ-մայրիկների 15 տոկոսը ծխում են: Ընդ որում ծխող մեծահասակների քանակը դանդաղ նվազում է, բայց այն ծնողները, որոնք շարունակում են ծխել, չգիտեն, որ իրենց սովորությունը վտանգավոր է երեխայի առողջության համար:

Հետազոտողները վաղուց արդեն ապացուցել են, որ ծխի նույնիսկ կարճաժամկետ ազդեցությունը բջիջներն այնպես է վնասում, որ այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Ուռուցքներից բացի, պասիվ ծխելը երեխաների առողջության հետ կապված մի շարք լուրջ խնդիրների անմիջական պատճառ է հանդիսանում՝ ներառյալ ականջների վարակներ, ասթմայի ավելի ծանր ընթացք, շնչառության հետ կապված խնդիրներ, ռեսպիրատոր վարակներ եւ նույնիսկ մանկական հանկարծամահության համախտանիշի ավելի մեծ հավանականություն: Գիտնականների կարծիքով, պասիվ ծխելու անվտանգ ոչ մի մակարդակ առհասարակ գոյություն չունի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել