• Latest news

Հայաստանում այսօր արգանդի վզիկի քաղցկեղով տառապող 2990 կին կա

25 նոյեմբերի, 2017  15:58

Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ է արգանդի վզիկի քաղցկեղով տառապող 2990 կին: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ երկրում ամեն տարի գրանցվում է այս հիվանդության մոտ 250 նոր դեպք: Այսպես՝ 2015 թվականին եղել է 245 նոր դեպք, 2016-ին՝ 243, 2017-ին՝ 257: Ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով մահանում է գրեթե 80-120 կին, տարեկան միջինը դիսպանսեր հսկողության տակ է լինում մոտ 3000 հիվանդ: Անցյալ տարի գրանցված հիվանդների թիվը եղել է 3030:

Մասնագետը նշեց, որ այս հիվանդների մեծ մասը միջին տարիքի է, սակայն վերջին շրջանում արգանդի վզիկի քաղցկեղն ավելի հաճախ է սկսել գրանցվել 24-35 տարեկան կանանց շրջանում, մինչդեռ անցյալում հիվանդությունն առավել հաճախ հայտնաբերվում էր 35-55 տարեկան կանանց շրջանում:

Գայանե Սահակյանը նշեց, որ եվրոպական տարածաշրջանում Հայաստանը մտնում է այն երկրների թվի մեջ, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը եւ դրա հետեւանքով մահացությունը բարձր է: Հայաստանում 100 հազար կնոջ մահվան 7-8 դեպքը հենց արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանք է:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը ծրագրվում է ներդնել դեկտեմբերից: Դրա նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ:

Այս պատվաստանյութի ներդրումը բացասական ալիք է բարձրացրել, ըստ որում՝ դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն Գարդիսոլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի է դրա մեծ թվով կողմնակի ազդեցությունների մասին: Բժիշկներից շատերը կարծում են, որ ավելի ճիշտ է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգի անցկացումը: Մինչդեռ առողջապահության համակարգի ներկայացուցիչները հերքում են բոլոր բացասական պնդումները, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այս պատվաստանյութի անվտանգությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել